ՌԴ-ն նախագուշացրել է Արևմուտքին՝ ԼՂ-ի ներքին հարցերին միջամտելու կապակցությամբ
Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ-ի ԱԳ նախարարը նրանց նախազգուշացրել է ԼՂ-ի ներքին հարցերում ցանկացած միջամտության կապակցությամբ:
Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարներ Ժան-Իվ Լե Դրիանի և Հեյկո Մաասի հետ հեռախոսազրույցի ընթացքում նախազգուշացնելով ԼՂ-ի վիճելի տարածքի ներքին հարցերին միջամտելու կապակցությամբ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննարկման է ներկայացրել այս շրջանի վերջին զարգացումները հատկապես Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների հարցը:
Զրույցի ընթացքում Ֆրանսիայի ու գերմանիայի ԱԳ նախարարները կարևորել են հրադադարի պահպանումն ու հակամարտության դիվանագիտական լուծումը: Գերմանիայի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարները կրկին հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությունը Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացքղ բանակցություններում:
Այս հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ-ի ԱԳ նախարարը նշել է.«ԼՂ-ի տարածաշրջանի գործերին միջազգային կազմակերպությունների կողմից ցանկացած միջամտություն հնարավոր է միայն Բաքվի և Երևանի համաձայնությամբ»: