Գիտնականները արձանագրել են պատմության մեջ CO2-ի արտանետումների ամենաբարձր մակարդակը
https://parstoday.ir/hy/news/world-i142826-Գիտնականները_արձանագրել_են_պատմության_մեջ_co2_ի_արտանետումների_ամենաբարձր_մակարդակը
ԱՄՆ Օվկիանոսի եւ մթնոլորտի ազգային վարչությունը (NOAA) տեղեկացրել է, որ 2021 թվականի մայիսին Երկրի վրա ածխաթթու գազի արտանետումների միջին մակարդակը կազմել է մեկ միլիոնի համար 419,13 մաս:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2021 08:45 Asia/Tehran
  • Գիտնականները արձանագրել են պատմության մեջ CO2-ի արտանետումների ամենաբարձր մակարդակը

ԱՄՆ Օվկիանոսի եւ մթնոլորտի ազգային վարչությունը (NOAA) տեղեկացրել է, որ 2021 թվականի մայիսին Երկրի վրա ածխաթթու գազի արտանետումների միջին մակարդակը կազմել է մեկ միլիոնի համար 419,13 մաս:

NOAA-ի փորձագետ Փիթեր Թանսը նշել է, որ սա նոր ռեկորդ է, հաղորդել է Planet-today-ը:

419,13 մասը 1,82 մասով ավելի է նախորդ մայիսից եւ 50 տոկոսով ավելի նախարդյունաբերական մակարդակից (280 մաս մեկ միլիոնի համար): Գիտնականները նշել են, որ CO2-ի մակարդակը ամեն տարի մայիսին՝ Հյուսիսային կիսագնդում բույսերի ծաղկման շրջանում, հասնում է առավելագույնին:

«Ածխաթթու գազի արտանետումները հանածո վառելիքի այրումից գերազանցում են այն ծավալները, որ բույսերը կարող են «սպառել», ուստի արդյունաբերականացումը կայունորեն ավելացնում է CO2-ի արտանետումները՝ հասցնելով նոր ռեկորդների», - պարզաբանել է Թանսը: Ինչպես հավելել է Կոռնելի համալսարանի կլիմայագետ Նատալի Մահովալդը, ածխաթթու գազի կոնցենտրացիայի 50 տոկոսով աճը նախարդյունաբերական մակարդակներից նոր իրողություն է, որի հետ մարդկությունը պետք է հաշվի նստի:  

«Եթե ձգտում ենք դանդաղեցնել կլիմայական փոփոխությունները, ապա պետք է ավելի շատ ջանքեր ներդնենք ածխաթթու գազի արտանետումները նվազագույնի հասցնելու համար», - ասել է Մահովալդը` հավելելով, որ համաճարակի ընթացքում CO2-ի արտանետումները որոշակիորեն նվազել են, սակայն բավարար չեն գլոբալ տաքացումը դանդաղեցնելու համար:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio