Հունիս 09, 2021 14:28 Asia/Tehran
  • Լավրովը ՄԱԿ-ի հատուկ համակարգողների հետ բանակցություններ կանցկացնի Մերձավոր Արեւելքի շուրջ

Մերձավորարեւելյան կարգավորման հարցերով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Թոր Վենեսլանդը հունիսի 9-10-ին կայցելի Մոսկվա, բանակցություններ կանցկացնի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այդ մասին հաղորդել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Առաջիկա զրույցի ընթացքում տեղի կունենա Հորդանան գետի Արեւմտյան ափի եւ Գազայի հատվածի շուրջ վերջին իրադարձությունների հանգամանալի քննարկում: Հատուկ ուշադրություն կդարձվի հնարավոր կոնսոլիդացվող քայլերին Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի կազմում միջազգային միջնորդների մերձավորարեւելյան «քառյակի» գծով՝ նպատակամղված հակամարտող կողմերի միջեւ կայուն բանակցային գործընթացի շուտափույթ կարգավորմանը»,-ասվում Է հաղորդագրության մեջ, որը հունիսի 8-ին հրապարակվել Է Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքում: Սմոլենսկի հրապարակում նշել են, որ «Ռուսաստանը, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ եւ «քառյակի» մասնակից, ելնում Է վերջնական կարգավիճակի բոլոր հարցերի քաղաքական լուծման այլընտրանքայնությունից՝ մերձավորարեւելյան կարգավորման միջազգային իրավական բազային համապատասխան, ներառյալ «երկու պետությունների՝ Պաղեստինի եւ Իսրայելի, սկզբունքը»:

«Այդ կապակցությամբ Ռուսաստանը կշարունակի ակտիվ ջանքեր ներդնել, որպեսզի, հենվելով այս տարվա մայիսի 21-ին հաստատված հրադադարի ռեժիմի վրա, նպաստել պաղեստինցիների եւ իսրայելցիների միջեւ ուղղակի երկխոսության սկսմանն ու առաջշարժմանը»,-հայտարարել են ՌԴ ԱԳ նախարարությունում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ