Էրդողանը կայցելի Ադրբեջան
Թուրքիայի նախագահը հունիսի 14-ին կմեկնի Բաքու՝ հանդիպելու Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ:
Թուրքական TRT կայքի փոխանցմամբ ՝ նախատեսվում է, որ Էրդողանը կայցելի նաև Ֆիզուլի և Շուշի քաղաքներ:
Հատկանշական է, որ վերջերս, Էրդողանը հայտարարել էր, որ պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային խնդիրները երկխոսության միջոցով լուծմանը:
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել էր Թուրքիայի զինված ուժերի շտաբի պետի տեղակալ Սելջուկ Բիրաղդար Օղլուի հետ: Հանդիպման ժամանակ Հասանովն ասել էր. «Ադրբեջանն ընդլայնում է ռազմական համագործակցությունը Թուրքիայի հետ ՝ իր պաշտպանական կարողությունները մեծացնելու նպատակով»:
Վերջին ամիսներին ավելացել են Թուրքիայի ու Ադրբեջանի միջև զորավարժությունները, ռազմական համագործակցությունը և Անկարայի ոկղմից Բաքվին վաճառվող զենքի ծավալները՞ զենքի վաճառքը: