Էրդողանը Շուշիում մարտահրավեր է նետել Ռուսաստանին
https://parstoday.ir/hy/news/world-i143312-Էրդողանը_Շուշիում_մարտահրավեր_է_նետել_Ռուսաստանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը գրավյալ հայկական Շուշի քաղաք նշանավորվել է փաստաթղթի ստորագրմամբ, որը, ըստ Թուրքիայի առաջնորդի, ոչ միայն տարածաշրջանում Թուրքիայի ներկայությունն ուժեղացնելու, այլ դրան նոր որակ հաղորդելու համար է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2021 15:46 Asia/Tehran
  • Էրդողանը Շուշիում մարտահրավեր է նետել Ռուսաստանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը գրավյալ հայկական Շուշի քաղաք նշանավորվել է փաստաթղթի ստորագրմամբ, որը, ըստ Թուրքիայի առաջնորդի, ոչ միայն տարածաշրջանում Թուրքիայի ներկայությունն ուժեղացնելու, այլ դրան նոր որակ հաղորդելու համար է:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել են, այսպես կոչված, Շուշիի հռչակագիրը:

«Էրդողանն ու Ալիեւը պայմանավորվել են գլխավորի շուրջ՝ վերջապես, որոշվել է երկու պետությունների միջեւ դաշնակցային հարաբերությունների որակական վերափոխման քաղաքական եւ իրավական դաշտը: Միեւնույն ժամանակ, Ալիեւը եւ Էրդողանը պատշաճ ուշադրությամբ եւ պատասխանատվությամբ են վերաբերվում Ղարաբաղում ռուսական զորքերի խաղաղապահ զորախմբի առաքելությանը: Եւ նրանք բացահայտ հայտարարում են, որ սատարում են ռուս խաղաղապահներին եւ Ղարաբաղի երկրորդ մայրաքաղաք Աղդամում տեղակայված թուրքական ռազմական զորախմբի փոխգործակցությանը: Ավելին, հենց ռուս-թուրքական կոնդոմինիումն է, որ ամուր հիմք կդառնա ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների խաղաղ նախաձեռնությունների զարգացման եւ ապագա համակեցության համար»,- գրում է haqqin.az- ը:

Փաստորեն, Թուրքիան բացահայտ հայտարարել է Ղարաբաղում իր ռազմական ներկայության եւ ռազմական զորախումբը տեղակայելու մասին: Հիշեցնենք, որ ի սկզբանե խոսքը միայն հրադադարի ռեժիմի պահպանման դիտարկման կենտրոնի մասին էր:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio