Էրդողանը ելույթ է ունեցել Ադրբեջանի խորհրդարանում
https://parstoday.ir/hy/news/world-i143428-Էրդողանը_ելույթ_է_ունեցել_Ադրբեջանի_խորհրդարանում
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում խաղաղության հաստատումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 17, 2021 09:34 Asia/Tehran
  • Էրդողանը ելույթ է ունեցել Ադրբեջանի  խորհրդարանում

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում խաղաղության հաստատումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից:

Ըստ Անատոլու լրատվական գործակալության, Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի խորհրդարանում ունեցած ելությում ասել է.«Կովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության ճանապարհի հիմքում տարածաշրջանի ազգերի և կառավարությունների համագործակցությունն է, որն իր հերթին հիմնված է փոխվստահության վրա»:

Ընդգծելով, որ Անկարան շարունակելու է աջակցել Բաքվին, Թուրքիայի նախագահը հավելել է, որ իր երկրի կառավարությունն իր բոլոր ռեսուրսներով կկանգնի Ադրբեջանի կողքին:

Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել, որով դատապարտում էր Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, դա որակելով որպես սադրիչ քայլ՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և անվտանգության խաթարմանը:

Համաձայն Հայաստանի և Ադրբեջանի  միջև 2020 թ. Նոյեմբերի 9-ին կնքված խաղաղության պայմանագրի ՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի մի շարք տարածքների վերահսկողությունը փոխանցվել է Ադրբեջանի Հանրապետությանը: