ԵՄ-ի երկրները խորհում են ՌԴ հանդեպ պատժամիջոցների չեղարկման մասին
https://parstoday.ir/hy/news/world-i14353-ԵՄ_ի_երկրները_խորհում_են_ՌԴ_հանդեպ_պատժամիջոցների_չեղարկման_մասին
ԵՄ անդամ մի քանի երկրներ մտադիր են հունիսին կայանալիք դաշինքի գագաթաժողովում բարձրացնել ՌԴ հանդեպ սահմանված պատժամիջոցների չեղարկման հարցը: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով Հունաստանում իր դիվանագիտական աղբյուրին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2016 12:54 Asia/Tehran
  • ԵՄ-ի երկրները խորհում են ՌԴ հանդեպ պատժամիջոցների չեղարկման մասին

ԵՄ անդամ մի քանի երկրներ մտադիր են հունիսին կայանալիք դաշինքի գագաթաժողովում բարձրացնել ՌԴ հանդեպ սահմանված պատժամիջոցների չեղարկման հարցը: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով Հունաստանում իր դիվանագիտական աղբյուրին:

Ըստ գործակալության զրուցակցի, Իտալիան արդեն իսկ հայտարարել է, որ դեմ է պատժամիջոցների ինքնաբերաբար երկարացմանը: Դրանց չեղարկան օգտին են արտահայտվում նաև Ֆրանսիան, Գերմանիան և Ավստրիան:

Սակայն, ըստ աղբյուրի, շատ բան կախված է նաև ԱՄՆ-ից, որտեղ այս տարի կկայանան նախագահական ընտրությունները:

Ինչ վերաբերում է Հունաստանի դիրքորոշմանը, ապա ըստ գործակալության զրուցակցի, Աթենքը վետո չի կիրառի այն պարագայում եթե դաշինքը որոշի երկարացնել պատժամիջոցները:

Հունաստանը, ըստ նրա, կփորձի գագաթաժողովում ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ գործընթացը գնա դեպի պատժամիջոցնեորի չեղարկման:

Նշենք, որ ՌԴ նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցները սահմանվել են 2014 թ մարտին:

Panorama.am

28/4/2016