Հեռավոր տիեզերք թռչելուց առաջ տիեզերագնացների փայծաղը կարող են հեռացնել
https://parstoday.ir/hy/news/world-i143642-Հեռավոր_տիեզերք_թռչելուց_առաջ_տիեզերագնացների_փայծաղը_կարող_են_հեռացնել
Ռուս եւ ամերիկացի մասնագետները դիտարկում են հեռավոր թռիչքներից առաջ տիեզերագնացների փայծաղը հեռացնելու հնարավորությունը: Նման միջոցներ կարող են ձեռնարկվել ճառագայթահարումը նվազեցնելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կենսաբժշկական խնդիրների ինստիտուտի ղեկավար Օլեգ Օռլովին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2021 04:58 Asia/Tehran
  • Հեռավոր տիեզերք թռչելուց առաջ տիեզերագնացների փայծաղը կարող են հեռացնել

Ռուս եւ ամերիկացի մասնագետները դիտարկում են հեռավոր թռիչքներից առաջ տիեզերագնացների փայծաղը հեռացնելու հնարավորությունը: Նման միջոցներ կարող են ձեռնարկվել ճառագայթահարումը նվազեցնելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կենսաբժշկական խնդիրների ինստիտուտի ղեկավար Օլեգ Օռլովին:

Խոսքը դեպի Մարս հնարավոր թռիչքի մասին է: Այն պատճառով, որ տիեզերագնացները Երկրի պաշտպանիչ մագնիսական դաշտից դուրս կթռչեն, տիեզերական ճառագայթներով եւ արեւի ճառագայթներով ախտահարման ռիսկը կարող է մեծանալ: Իր հերթին, դա կարող է հանգեցնել քաղցկեղի զարգացման եւ ճանաչողական խանգարումների:

Մարդու օրգանիզմում փայծաղը պատասխանատու է արյունաստեղծ գործունեության, իմունիտետի ու արյան մատակարարման համար եւ ամենախոցելի օրգաններից մեկն է: Ճառագայթման հետեւանքով փայծաղի ախտահարումը կարող է հանգեցնել օրգանիզմի համար ճակատագրական հետեւանքների, ներառյալ՝ ներորովայնային արյունահոսությունը:

Գիտնականների կարծիքով՝ միայն այսպիսի թռիչքի համար հատուկ «ձեւափոխված» տիեզերագնացները պետք է ուղարկվեն Մարս: Օրինակ՝ աչքերի ոսպնյակները նախապես արհեստականով փոխարինելը կամ թռիչքից առաջ ուղեղի մի հատվածը բուժելը, որի փոփոխությունները գալակտիկական ճառագայթման պատճառով կարող են հանգեցնել Ալցհեյմերի հիվանդության:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio