Նյու Յորքում երկու երեխաների ներկայությամբ հոլիվուդյան ոճով հրաձգություն է տեղի ունեցել
https://parstoday.ir/hy/news/world-i143700-Նյու_Յորքում_երկու_երեխաների_ներկայությամբ_հոլիվուդյան_ոճով_հրաձգություն_է_տեղի_ունեցել
ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում, զինված անձը , հոլիվուդյան ֆիլմերի նման, երկու երեխաների աչքերի առջև կրակել է մեկ այլ անձի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2021 13:20 Asia/Tehran

ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում, զինված անձը , հոլիվուդյան ֆիլմերի նման, երկու երեխաների աչքերի առջև կրակել է մեկ այլ անձի վրա:

Ինչպես հաղորդել է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը,  զինված անձը հարձակվել է մի տղամարդու վրա, ում ուղեկցում էին երկու երեխաներ, և փորձել է սպանել նրան: Զինված անձն առանց ուշադրություն դարձնելու երեխաների ներկայությանը, մի քանի անգամ կրակել է այդ տղամարդու վրա:

Ոստիկանությունը փորձում է հայտնաբերել ու ձերբակալել  հարձակվող անձին:

Այս տարվա վերջին վեց ամիսների ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել է հրաձգության 267 մահացու  դեպք: Այդ մասին հայտնել է   «Բռնություն զենքի գործադրմամբ» հետազոտական ​​ինստիտուտը: