Կանայք բողոքում են Ստամբուլի կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալու դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i143808-Կանայք_բողոքում_են_Ստամբուլի_կոնվենցիայից_Թուրքիայի_դուրս_գալու_դեմ
Թուրքիայում հազարավոր կանայք բողոքի ցույց են անցկացրել Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալու Թուրքիայի նախագահի որոշման դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 21, 2021 14:22 Asia/Tehran
  • Կանայք բողոքում են Ստամբուլի կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալու դեմ

Թուրքիայում հազարավոր կանայք բողոքի ցույց են անցկացրել Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալու Թուրքիայի նախագահի որոշման դեմ:

Կիրակի օրը, հազարավոր կանայք, Ստամբուլի փողոցներում ցույց են անցկացրել  կանանց նկատմամբ բռնության մասին Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալու մասին Թուրքիայի կառավարության որոշման դեմ:

2011թ. Անկարան առաջին երկիրն էր, որ ստորագրեց Կանանց նկատմամբ բռնությունն ատգելող պայմանագիրը, այն կոչելով Ստամբուլյան կոնվենցիա: Կոնվենցիայի տեքստը ստորագրվել է Եվրամիության և 45 երկրների կողմից:

Բայց Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը անցած մարտի 20-ին, հայտարարեց Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու իր որոշման մասին, և նախատեսվում է, որ իր որոշումը պաշտոնապես կատարի հուլիսի 1-ին:

Էրդողանի դուստրը՝ որպես Ժողովրդավարության և կանանց միության փոխնախագահ, սատարել է այդ որոշմանը: