Պուտինը հավանություն է տվել մարդկանց ուղեղում միկրոչիպ տեղադրելու ծրագրին
https://parstoday.ir/hy/news/world-i143896-Պուտինը_հավանություն_է_տվել_մարդկանց_ուղեղում_միկրոչիպ_տեղադրելու_ծրագրին
Ռուսաստանի կառավարությունը 54 միլիարդ ռուբլի է հատկացնելու մարդկանց ուղեղում միկրոչիպ տեղադրելու ծրագրի զարգացմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 22, 2021 15:38 Asia/Tehran
  • Պուտինը հավանություն է տվել մարդկանց ուղեղում միկրոչիպ տեղադրելու ծրագրին

Ռուսաստանի կառավարությունը 54 միլիարդ ռուբլի է հատկացնելու մարդկանց ուղեղում միկրոչիպ տեղադրելու ծրագրի զարգացմանը։

«Ուղեղ, առողջություն, ինտելեկտ, նորարարություն» կոչվող դաշնային ծրագիրը մշակվում է Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությունում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել ծրագրի իրականացմանը, որի հետ նրա դուստրը՝ Կատերինա Տիխոնովան հնարավոր է կապ ունի։ Ավելի վաղ ռուսաստանյան մամուլը գրել էր` նա համակարգում է արհեստական բանականության ծրագրերը։

«Կոմերսանտ»-ն գրում է, որ ծրագրի աշխատանքային խումբը ձևավորվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և Մոսկվայի պետական համալսարանի հայեցակարգային մշակումներից հետո։ Կրթության և գիտության նախարարությունից «Կոմերսանտ»-ին ասել են, որ ծրագիրը գտնվում է նախնական փուլում։

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio