Մամուլի տեսություն 28-04-2016
https://parstoday.ir/hy/news/world-i14407-Մամուլի_տեսություն_28_04_2016
Եմենի դեմ իրականացված պատերազմում Ալե Սաուդյան վարչակարգի կրած պարտությունը, նրան հարկադրեց համաձայնել բանակցությունների անցկացմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2016 16:09 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 28-04-2016

Եմենի դեմ իրականացված պատերազմում Ալե Սաուդյան վարչակարգի կրած պարտությունը, նրան հարկադրեց համաձայնել բանակցությունների անցկացմանը:

 

«Ջոմհուրի էսլամի»

Տարածաշրջանում Ալե Սաուդյան ռեժիմի ապարդյուն ռազմավարությունը


Եմենի վրա հարձակման  հետ կապված  չի իրականացել Սաուդյան վարչակարգի նպատակներից և ոչ մեկը:


Թեհրանում լույս տեսնող «Ջոմհուրի էսլամի» թերթն իր այսօրվա խմբագրական հոդվածում գրել է.«Եմենի դեմ իրականացված պատերազմում  Ալե Սաուդյան վարչակարգի կրած պարտությունը, նրան հարկադրեց համաձայնել բանակցությունների անցկացմանը»:


«Ռիադի միջազգային դաշնակիցները ևս հաշվի առնելով Եմենում Սաուդյան Արաբիայի անմխիթար պայմանները այդ երկրին խորհուրդ են տվել՝  համաձայնվել բանակցությունների անցկացմանը ,քանզի հակառակ դեպքում , Եմենում կհայտնվի չափազանց ծանր վիճակում»,- նշել է Ջոմհուրի էսլամի թերթը:


«Սաուդյան Արաբիան սպառնալով տարածաշրջանի որոշ երկրներին, նրանց մասնակից դարձրեց  Եմենի վրա իրականացրած հարձակմանը, որպեսզի  աշխարհին հայտարարի, որ իբր թե Եմենի պատերազմը միջազգային բնույթ է կրում:


Ալե Սաուդյան ռեժիմի բոլոր ծրագրերը ձախողման մատնվելով ,այդ ռեժիմն այժմ  հարկադրվել է Եմենի  ժողովրդի դիմադրության խորհրդանիշը հանդիսացող Անսար Ալլահ շարժման հետ բանակցության սեղանի շուրջ նստել:


Անցած շաբաթ Անսար Ալլահ շարժման և Սաուդյան Արաբիայի կողմից  հովանավորվող խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկել են Եմենի բանակցությունները»,գրում է «Ջոմհուրի էսլամի» թերթը:


 


«Ղանուն»


Կենտրոնական Ասիայում  Անվտանգության համագործակցությունն անհրաժեշտություն է


Իրանում Ղրղզստանի դեսպանը կարևորել է տարածաշրջանի երկրների համագործակցությունը՝ Կենտրոնական Ասիայում ահաբեկչության դեմ պայքարի համար։


Իրանում Ղրղզստանի դեսպան՝ Օսման Ալիևը «Ղանուն» թերթի այսօրվա համարին տված հարցազրույցում ասել է-«Ղրղզստանը ցանկանում է տարբեր ոլորտներում, այդ թվում ահաբեկչության դեմ մղվող պայքարում  համագործակցել Իրանի հետ»։


Իրանում Ղրղզստանի դեսպանը հստակեցրել է -«Հաշվի առնելով Թեհրանի պայմանները և միջազգային շրջափակումների վերացումը, անտարակույս Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի անդամակցությունը կդիտվի որպես  դրական քայլ»։


Ղրղզստանի մայրաքաղաք՝ Բիշքեկում ամերիկացիների ավիաբազայի փակվելու մասին Իրանում Ղրղզստանի դեսպանն ասել է-«ԱՄՆ-ի ավիաբազայի փակման մասին որոշումն ընդունվել է Ղրղզստանի պաշտոնյաների կողմից», գրել է Ղանուն թերթը։


 

Galatv.am

The Washington Post թերթ


Ադրբեջանում անկախ լրատվամիջոցների դեմ չհայտարարված պատերազմ է 


Օրերս ադրբեջանական Meydan TV հեռուստաընկերության ներկայացուցիչները հայտարարեցին, որ դատախազությունը քրեական գործ է հարուցել անօրինական բիզնես գործունեություն ծավալելու, իշխանությունը չարաշահելու եւ հարկերից խուսափելու մեղադրանքներով»,-գրում է The Washington Post-ը:


«Դա անկախ լրատվական հարթակ է, որը հեռուստալսարանին ներկայացնում է համեմատաբար հավաստի, երբեմն մերկացնող  նյութեր»,-պարզաբանում է ամերիկյան պարբերականը:


«Այդ հեռուստաընկերությանն ուղղված ստանդարտ մեղադրանքները սովորաբար կիրառվում են Ալիեւի քննադատներին հալածելու եւ նրանց բերանը փակելու նպատակով: Քրեական գործում շրջանառվում է 15 լրագրողի անուն»:


«Մենք դա գնահատում ենք որպես Ադրբեջանում անկախ լրատվամիջոցների դեմ չհայտարարված պատերազմ»,-նշել է Meydan TV-ի հիմնադիր Ամին Միլլին:.


«Ալիևը միշտ նյարդայնանում է՝ բախվելով քննադատություններին: Իսկ այդ լրատվամիջոցն իր աշխատանքով ցույց է տալիս, որ բռնի  մեթոդներով անհնար է ճշմարտություն քողարկելը եւ քննադատությունների դեմն առնելը: Ալիեւը նախեւառաջ պետք է ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնի Meydan TV-ի նկատմամբ հալածանքը եւ անձամբ սկսի դիտել այդ հեռուստաալիքը: Հնարավոր է, որ նա ինչ-որ բան իմանա այն արժեքների մասին, որոնք գոյություն ունեն ժամանակակից աշխարհում»,-եզրափակում է The Washington Post-ը:


 

---

«Ժողովուրդ»


Նույնիսկ կրակոցների պարագայում մենք կհասնենք կարգավորման. Սվիտալսկի


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուց «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ինչպես է նա գնահատում այն փաստը, որ քառօրյա պատերազմից հետո ապրիլի 5-ին ձեռք բերված զինադադարի պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարը: Պարզվում է՝ եվրոպացի դիվանագետը նույնիսկ ներկա պայմաններում իր լավատեսությունը չի կորցրել. «Ես լավատես եմ, ես հավատում եմ, որ նույնիսկ այս շարունակական կրակոցների պարագայում կգա այն պահը, երբ մենք կհասնենք կարգավորման եւ կկարողանանք ապահովել արդյունավետ երաշխիքներ՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար:

Հայերը ցուցաբերեցին ազգային միասնականություն այս դժվար փորձության ժամանակ, բոլոր քաղաքական կուսակցությունները միավորվեցին, կոչ եմ անում հայերին լինել նույն կերպ միասնական այժմ»,- ասաց Պյոտր Սվիտալսկին»:

---