Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերություններն ընդլայնելու ցանկություն է հայտնել
https://parstoday.ir/hy/news/world-i144246-Ադրբեջանը_Հայաստանի_հետ_հարաբերություններն_ընդլայնելու_ցանկություն_է_հայտնել
Ալիևը Հայաստանին մեղադրել է հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ Ադրբեջանի առաջարկն անտեսելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 27, 2021 07:41 Asia/Tehran
  • Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերություններն ընդլայնելու ցանկություն է հայտնել

Ալիևը Հայաստանին մեղադրել է հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ Ադրբեջանի առաջարկն անտեսելու մեջ:

ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է.«Բաքուն ցանկանում է ղարաբաղյան հակամարտությունից հետո ընդլայնել խաղաղ համագործակցությունը,  բայց Հայաստանն անտեսում է խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների  վերաբերյալ Բաքվի խնդրանքը»:

Բաքու այցելած Ռումինիայի, Լիտվայի և Ավստրիայի արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ, Ալիևն ասել է.«Հայաստանում անցկացված ընտրություններից հետո, դրական արձագանք ենք ակնկալում այդ երկրի իշխանությունների կողմից: Մենք տարածաշրջանում հեռատեսության վրա հիմնված կայուն խաղաղության ու զարգացման կարիք ունենք և ոչ թե պատերազմի»:

Ղարաբաղում բախումներից հետո տարածաշրջանի իրավիճակի շուրջ քննարկումների  նպատակով, եվրոպացի դիվանագետներն այցելել են  Ադրբեջանի մայրաքաղաք: