Ադրբեջանի դիրքերը գնդակոծվել են
Հունիս 27, 2021 12:56 Asia/Tehran
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը Հայաստանի Զինված ուժերին մեղադրել է շփման գծում ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մեջ:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է,որ Հայաստանի զինված ուժերը գնդակոծել են Քալբաջարի ազատագրված քաղաքում տեղակայված Ադրբեջանի զինված ուժերի դիրքերը:
Գնդակոծման հետևանքով զոհեր չկան:
Հրադադարի պայմանագրի ստորագրումից հետո, Ադրբեջանի և Հայաստանի ուժերը մի քանի անգամ բախվել են:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմ սկսվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև: Պատերազմն ավարտվեց 2020-ի նոյեմբերի 10-ին ՝ Ռուսաստանի միջնորդությամբ:
Պիտակ