Բաքուն հատուկ գործողության արդյունքում է ազատագրել Շուշին
https://parstoday.ir/hy/news/world-i144310-Բաքուն_հատուկ_գործողության_արդյունքում_է_ազատագրել_Շուշին
Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմում Բաքուն կարողացավ անվտանգության հատուկ միջոցառումներ ձեռնարկել ՝ պատմական և ռազմավարական Շուշի քաղաքը հայկական ուժերի վերահսկողությունից նվազագույն վնասով դուսր բերելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2021 04:51 Asia/Tehran
  • Բաքուն հատուկ գործողության արդյունքում է ազատագրել  Շուշին

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմում Բաքուն կարողացավ անվտանգության հատուկ միջոցառումներ ձեռնարկել ՝ պատմական և ռազմավարական Շուշի քաղաքը հայկական ուժերի վերահսկողությունից նվազագույն վնասով դուսր բերելու համար»:

Զինված ուժերի օրվա առթիվ Real TV- ին տված հարցազրույցում, Զաքիր Հասանովն ասել է. «Ադրբեջանի նախագահը մի քանի լուրջ հանձնարարականներ է տվել Շուշիի գործողությունը կազմակերպելու համար: Երկրի ղեկավարը հատուկ հանձնարարել է, որ գործողությունը պլանավորելիս և իրականացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ Շուշին Ադրբեջանի մշակութային կենտրոնն է»: 

Անդրադառնալով Շուշիի  ազատագրման գործողության գաղտնիությանը ՝  Զաքիր Հասանովն ասել է. «Սկզբում մենք թիրախավորեցինք հայկական ուժերի հրետանային ստորաբաժանումը, ապա հատուկ միջոցներով և ցամաքային և հատուկ ստորաբաժանումների կիրառմամբ, աստիճանաբար վերահսկողության տակ վերցրեցինք Շուշին»:

Այդ ասուլիսում Հասանովը նշել է, որ Ղարաբաղի երկրորդ պատերազմում շատ կարևոր էր Ադրբեջանին ցուցաբերված Թուրքիայի և Պակիստանի ռազմական օգնությունը,  հավելելով, որ  ադրբեջանական բանակը լեռներում օգտագործեց Պակիստանի բանակի փորձն ու հնարավորությունները պատերազմի ոլորտում:

Հասանովը հայտարարել է, որ առաջիկա սեպտեմբերին,  Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի Հանրապետության միացյալ հատուկ ուժերը զորավարժություններ կանցկացվեն Ադրբեջանի  տարածքում: