Ադրբեջանն ու Հայաստանը միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ
Ադրբեջանն ու Հայաստանը միմյանց մեղադրել են սահմանային գծերում հրադադարի ռեժիմը խախտելու և երկու կողմերի թիրախների ուղղությամբ կրակահերթեր արձակելու մեջ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Վարդենիսի շրջանում, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Հայտարարության մեջ ասված է, որ հրաձգության հետևանքով զոհեր չեն եղել և ներկայումս սահմանամերձ շրջաններում իրավիճակըհանգիստ է:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հայկական ուժերը ոչ մի գնդակ չեն արձակել Ադրբեջանի Հանրապետության բանակի դիրքերի ուղղությամբ, և որ հենց Բաքվի ուժերն են ցրված կերպով կրակել հայկական ուժերի ուղղությամբ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարել էր, որ ականապատ դաշտերի հայտնաբերելու որոնողական գործողության ընթացքում պարզվել է, որ հայկական ուժերը ականներ են տեղադրել նույնիսկ ծառերի վրա:
Նոյեմբերի 9-ին խաղաղության համաձայնագրի ստորագրումից ի վեր Ադրբեջանի և Հայաստանի բանակները բազմիցս բախվել են սահմանամերձ շրջաններում: