Ադրբեջանն ու Հայաստանը միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i144314-Ադրբեջանն_ու_Հայաստանը_միմյանց_մեղադրել_են_հրադադարի_ռեժիմը_խախտելու_մեջ
Ադրբեջանն ու Հայաստանը միմյանց մեղադրել են սահմանային գծերում հրադադարի ռեժիմը խախտելու և երկու կողմերի թիրախների ուղղությամբ կրակահերթեր արձակելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2021 04:59 Asia/Tehran
  • Ադրբեջանն ու Հայաստանը միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Ադրբեջանն ու Հայաստանը միմյանց մեղադրել են սահմանային գծերում հրադադարի ռեժիմը խախտելու և երկու կողմերի թիրախների ուղղությամբ կրակահերթեր արձակելու մեջ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Վարդենիսի շրջանում, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Հայտարարության մեջ ասված է, որ հրաձգության հետևանքով զոհեր չեն եղել և ներկայումս սահմանամերձ շրջաններում իրավիճակըհանգիստ է:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ  հայկական ուժերը ոչ մի գնդակ չեն արձակել Ադրբեջանի Հանրապետության բանակի դիրքերի ուղղությամբ, և որ հենց Բաքվի ուժերն են ցրված կերպով կրակել հայկական ուժերի ուղղությամբ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը  հայտարարել էր, որ ականապատ դաշտերի հայտնաբերելու որոնողական գործողության ընթացքում պարզվել է, որ հայկական ուժերը ականներ են տեղադրել նույնիսկ  ծառերի վրա:

Նոյեմբերի 9-ին խաղաղության համաձայնագրի ստորագրումից ի վեր Ադրբեջանի  և Հայաստանի բանակները բազմիցս բախվել են սահմանամերձ շրջաններում: