Իտալիայի ռազմական ներկայությունը Հորմուզի նեղուցում՝ ծովային երթևեկության անվտանգությունն ապահովելու պատրվակով
https://parstoday.ir/hy/news/world-i144430-Իտալիայի_ռազմական_ներկայությունը_Հորմուզի_նեղուցում_ծովային_երթևեկության_անվտանգությունն_ապահովելու_պատրվակով
Իտալիայի կառավարությունը հայտնել է ծովային երթևեկության անվտանությունն ապահովելու պատրվակով Հորմուզի նեղուցում օդային ու ծովային ստորաբաժանումների ներկայության մասին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 29, 2021 18:56 Asia/Tehran
  • Իտալիայի ռազմական ներկայությունը Հորմուզի նեղուցում՝ ծովային երթևեկության անվտանգությունն ապահովելու պատրվակով

Իտալիայի կառավարությունը հայտնել է ծովային երթևեկության անվտանությունն ապահովելու պատրվակով Հորմուզի նեղուցում օդային ու ծովային ստորաբաժանումների ներկայության մասին:

Իտալիայի կառավարությունը հայտարարել է, որ իր օդային ու ծովային ստորաբաժանումները  մտադիր են միանալ Հորմուզի նեղուցում գտնվող Եվրոպայի ծովային կոալիցիային, «հետախուզական առաքելություններ իրականացնելու  և  ծովային երթևեկության անվտանգությունն ապահովելու» նպատակով:

Իտալիայի բանակը նաև մտադիր է ներկայություն ունենալ Միջերկրական ծովում՝ Սոմալիի վրա կենտրոնանալու պատրվակով:

Իտալիան այդ քայլի է դիմել  պաշտպանության նախարար Լորենցո Գուերինիի և արտաքին գործերի նախարար  Լուիջի դի Մայոյի առաջարկությամբ:

Մինչդեռ Իրանի Իսլամական Հանրապետությունը, իր անհամաձայնությունը  հայտնելով Պարսից ծոցի տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ցանկացած ներկայության դեմ, բազմիցս ընդգծել է, որ տարածաշրջանի անվտանգությունը հնարավոր է ապահովել միայն հարևան երկրների համագործակցությամբ: