Ադրբեջանի բնական գազի արտահանման ծավալներն աճել են
https://parstoday.ir/hy/news/world-i144452-Ադրբեջանի_բնական_գազի_արտահանման_ծավալներն_աճել_են
Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ այս տարվա առաջին հինգ ամիսներին բնական գազի արտահանման ծավալն աճել է 32 տոկոսով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2021 04:32 Asia/Tehran
  • Ադրբեջանի բնական գազի արտահանման ծավալներն աճել են

Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ այս տարվա առաջին հինգ ամիսներին բնական գազի արտահանման ծավալն աճել է 32 տոկոսով:

Ըստ այդ հայտարարության, այս տարվա առաջին հինգ ամիսներին արտահանվել է 7,4 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, ինչը 32 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Այս տարվա առաջին հինգ ամիսներին Ադրբեջանի Հանրապետությունն իր ընդհանուր բնական գազից 4 միլիարդ 200 միլիոն խորանարդ մետր արտահանել է  Թուրքիա, 2 միլիարդ 100 միլիոն խորանարդ մետր՝ Եվրոպա և 1 միլիարդ 100 միլիոն խորանարդ մետր՝ Վրաստան:

Միևնույն ժամանակ, այս տարվա առաջին հինգ ամիսներին, Ադրբեջանի Հանրապետությունը 6,3 տոկոսով կրճատել է նավթի արտահանման ծավալը ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, և ընդհանուր առմամբ 11,8 մլն տոննա նավթ է արտահանել համաշխարհային շուկաներ: