Մամուլի տեսություն 29-04-2016
Քլինթոնի հաղթանակը կարող է երրորդ համաշխարհայինի հանգեցնել
«Շարղ»
ԱՄՆ Դեմոկրատական ու Հանրապետական կուսակցություններն արտաքին քաղաքականության դաշտում միանշանական կողմնորոշում ունեն
Միջազգային հարաբերությունների փորձագետիկարծիքով , ԱՄՆ Դեմոկրատական ու Հանրապետական կուսակցություններն արտաքին քաղաքականության դաշտում միանշանական կողմնորոշում ունեն :
«Շարղ» օրաթերոի վերլուծաբանի համոզմամբ , նախագահի ընտրությամբ ԱՄՆ քաղաքականության ուղղվածությունը դարձակետային փոփոխություն չի կրելու և նախընտրական խոստումներին փոխարինելու են նպատակային ու հեռանկարային ծրագրերի իրականացմանը :
Հոդվածագրի կարծիքով , Իրանի վերաբերյալ թվում է , թե հանրապետականներն ավելին հակված են Իսրայելի ռեժիմի և Սաուդյան Արաբիայի համակրանքին արժանանալուն և իրենց շահերն այդ քաղաքականության մեջ են գտնում :
Իսրայելի ռեժիմը Վաշինգտոնում սիոնիստական լոբբիի հետ միասին , իրենց կործանման մասին կարգախոսները համարում են ԱՄՆ-Իրան անվտանգության հարաբերությունների անհաշտողական փոխադարձ մոտեցման առանցքային ու գլխավոր գործոնը :
Վերլուծաբանի ասածով , ամերիկյան երկու կուսակցությունները միջազգային հարաբերությունների հարցում լուրջ տարաձայնություններ չունեն : Հանրապետականները պատկանում են գործարքի ենթակա ամերիկացի կապիտալիստներին և գործնականում նախընտրական խոստումները համապատասխանեցնում են առևտրական շահերին :
«Սիասաթ»
ԱՄՆ լարվածություն է հարուցում Սիրիայի իրադարձություններում
Սպիտակ Տան պետայրերի քայլերը հանգեցնում են Սիրիայում ճգնաժամի տևակայմանը և լարվածության ինտենսիվացմանը :
«Սիասաթ» օրաթերթում լույս տեսած վերլուծական հոդվածում , կարդում ենք .-«Չնայած Սիրիայի բանակային ու ժողովրդական ուժերի գործողությունների , նաև ահաբեկիչների ճգնաժամային իրավիճակի տևակայմանը , Սպիտակ Տան պետայրերը շարունակում են լարվածություն հարուցել տարածաշրջանում» :
Հոդվածագրի կարծիքով , ԱՄՆ-ն այնպիսի պայմաններում է խոսում Սիրիայում միատարրությանն ուղղված քայլեր նախաձեռնելու մասին , երբ իր ռազմական քայլերով գործնականապես իրականացնում է այդ երկրի մասնատման նախագիծը :
Ամերիկացի զինծառայողներ Սիրիայի առաքելու Սպիտակ Տան գլխավոր նպատակն է այդ երկրում անհանդարտության սերմանումը : Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը նվիրված Ժնևյան քաղաքական բանակցություններն էլ արդյունավետ ավարտ չունեցան ՝ ԱՄՆ-ի և արևմուտքի միջամտության պատճառով :
Սիրիական աղբյուրների հաղորդման համաձայն , վերջերս 150 ամերիկացի զինծառայողներ են ժամանել Սիրիայում Ռամիլանի օդանավակայան :
«Ջավան»
Աֆղանստանի կառավարությունը ձգտում է խաղաղության ու անվտանգության հաստատմանը
Պակիստանի կառավարության և Թալիբների հետ բանակցելու ուղղությամբ Աֆղանստանի կառավարության ջանքերի արդյունքում , այդ երկրում համեմատական խաղաղություն է հաստատվել :
«Ջավան» օրաթերթը վերլուծական մի հոդվածում գրել է , որ երկրի նախագահ ՝ Մոհամմեդ Աշրաֆ Ղանին վերջին երկու տարիներին անվտանգության ու կայունության հաստատման համար հասարակական կարծիքի պահանջը բավարարարելու համար , ընտրել է պակիստանցի կողմի հետ գործակցության տարբերակը ՝ թալիբների հետ հաշտության բանակցություններն արդյունավորելու նպատակով :
Աֆղանստանի նախագահը հետամուտ է եղել նաև ԱՄՆ-ի և Չինաստանի հետ գործընկերությանը , ինչի արդյունքում , թալիբների հետ քառակողմ բանակցություններ են անցկացվել :
Թալիբների քաղբյուրոն հայտարարել է , որ բարձրաստիճան պատվիրակություն է գործուղելՊակիստան ՝ այդ երկրի պետայրերի հետ աֆղան գաղթականների և սահմանային հարցերը քննարկելու նպատակով :
galatv.am
Հալեպի մոտակայքում տեղի է ունենում ՌԴ զինուժի կուտակում. Պենտագոնի ներկայացուցիչ
«Ռուսաստանը սկսել է Սիրիա վերադարձնել հրետանին ու ռազմական օդանավերը»,- գրում է The Times-ը:
«Հալեպի մոտակայքում տեղի է ունենում ուժերի կուտակում, բայց մենք չգիտենք՝ ինչ մտադրությամբ»,- հայտնել է Պենտագոնի առաքելության ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորենը:
«Կան արժանահավատ տեղեկություններ այն մասին, որ Հալեպի եւ Լաթաքիայի տարածաշրջանում ընթանում է հրետանու եւ ռազմական ինքնաթիռների տեղակայում,- հավելել է ամերիկյան հետախուզության աշխատակիցը: – Սիրիական ռեժիմի հարձակողական գործողությունները, ռուսաստանյան զինուժի աջակցությամբ, Հալեպից դեպի հյուսիս միտված են քաղաքի ապահովման գիծը կտրելուն :»
«ԿՀՎ տնօրեն Ջոն Բրենանը զգուշացրել է իր ռուսաստանցի գործընկերներին, որ ԱՄՆ-ն կավելացնի աջակցությունն ապստամբներին, եթե Ռուսաստանը դուրս գա բանակցային գործընթացից»»
Իսկ ապստամբական խմբավորումները հայտարարում են, որ զենիթա-հրթիռային զինատեսակների պակաս են զգում: «Ես եղել եմ Ջեբել-Թուրքման տարածքում երկու օր առաջ, եւ «Ահրար աշ-Շամը» ստացել է չինական FN-6 հրթիռներ»,- ասել է «Զաաուր» խմբավորման անդամը: Նրա խոսքերով՝ որոշ հրթիռներ խնդիրներ ունեին մարտկոցների հետ, եւ օդանավ խոցելու երկու փորձերը ձախողվել են:
Աղբյուր՝ The Times
Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան
7or.am
Քլինթոնի հաղթանակը կարող է երրորդ համաշխարհայինի հանգեցնել
ԱՄՆ նախագահական ընտրություններում նախկին պետքարտուղար, դեմոկրատ Հիլարի Քլինթոնի հաղթանակն անկանխատեսելի հետևանքների կհանգեցնի, այդ թվում՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Նման հայտարարություն է արել նրա կենսագրության հեղինակ Դիանա Ջոնսթոունը «Il Giornale»–ի հետ հարցազրույցում։
Ջոնսթոունը նշել է, որ Քլինթոնն արտաքին քաղաքականության ագրեսիվ ուղղություն էր որդեգրել դեռևս պետքարտուղարի պաշտոնում։ Նա աջակցել է ԱՄՆ–ի ներխուժմանն Իրաք, Լիբիայի պատերազմին միջամտելուն, իսկ այժմ էլ կողմ է Սիրիա ներխուժելուն՝ այդ երկրի նախագահ Բաշար Ասադի դեմ։ Մերձավոր Արևելքում իրավիճակի ապակայունացման գործում նրա դերը հսկայական է։
Բացի այդ, Քլինթոնը նաև հակառուսական կողմնորոշում ունի։
Ջոնսթոունի կարծիքով աշխարհը պետք է զգուշանա Քլինթոնի «ակտիվ գործունեությունից», որի նախընտրական խոստումները տագնապ են առաջացնում։ Նախկին պետքարտուղարը մտադիր է ռազմական ուժ կիրառել դիվանագիտության փոխարեն, աշխարհը բաժանել «ընկերների և թշնամիների», ինչպես նաև այնքան ուժեղացնել ՆԱՏՕ–ին, որ ցանկացած միջադեպ երրորդ համաշխարհայինի հանգեցնի։