«Ռուսաստանը կընդլայնի պատժամիջոցները Թուրքիայի դեմ». Պուտին
https://parstoday.ir/hy/news/world-i1447-Ռուսաստանը_կընդլայնի_պատժամիջոցները_Թուրքիայի_դեմ_._Պուտին
ՌԴ նախագահը տեղեկացրել է Թուրքիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ընդլայնման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2016 16:31 Asia/Tehran
  • «Ռուսաստանը կընդլայնի պատժամիջոցները Թուրքիայի դեմ». Պուտին

ՌԴ նախագահը տեղեկացրել է Թուրքիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ընդլայնման մասին:

«Ռուսաստանը կընդլայնի պատժամիջոցները Թուրքիայի դեմ» : Համապատասխան հայտարարությունը, Պուտինն արել է «Համառուսաստանյան ժողովրդական ճակատի» միջշրջանային համաժողովի շրջանակներում:

«Մենք ընդլայնելու ենք շինարարության ոլորտում Թուրքիայի նկատմամբ կիրառվող սահմանափակումները» .-ավելացրել է ՌԴ նախագահը :

Պուտինի խոսքով՝ թուրքական շինարարական ընկերությունների հետ Ռուսաստանում այլևս պայմանագրեր չեն կնքվելու:

«Ռուսական ինքնաթիռը խոցելով , Թուրքիայի կառավարությունը մեծ սխալ է թույլ տվել , սակայն Մոսկվան այս հանցագործության նկատմամբ ինքնազսպվածություն է դրսևորել».նշել է Վլադիմիր Պուտինը :

Պատժամիջոցներ կիրառելով , Ռուսաստանը պատասխանել է 2015 թվականի նոյեմբերին Սիրիայի երկնքում Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցմանը :

Անկարայի այդ քայլի հետևանքով , մթագնել են Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները :