Կիլիկիո Հայոց կաթողիկոսը Հռոմի պապի հետ քննարկել է հայ ռազմագերիների հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i144758-Կիլիկիո_Հայոց_կաթողիկոսը_Հռոմի_պապի_հետ_քննարկել_է_հայ_ռազմագերիների_հարցը
Վատիկանում վերջերս տեղի ունեցած Լիբանանի քրիստոնյա հոգևոր պետերի ժողովի ընթացքում Ամենայն Հայոց Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ քննարկել է Արցախի պատերազմի հետևանքներն ու մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո Հայոց կաթողիկոսարանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 03, 2021 09:10 Asia/Tehran
  • Կիլիկիո Հայոց կաթողիկոսը Հռոմի պապի հետ քննարկել է հայ ռազմագերիների հարցը

Վատիկանում վերջերս տեղի ունեցած Լիբանանի քրիստոնյա հոգևոր պետերի ժողովի ընթացքում Ամենայն Հայոց Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ քննարկել է Արցախի պատերազմի հետևանքներն ու մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո Հայոց կաթողիկոսարանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո Հայոց կաթողիկոսարանը:

Արամ Ա կաթողիկոսը հիշեցրել է, որ Ադրբեջանի կողմից ռազմագերիների դեմ ցուցաբերած հակաօրինական վերաբերմունքը դեմ է միջազգային օրենքին: Նա շնորհակալություն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապին հայ ռազմագերիների հարցին անդրադառնալու համար և խնդրել, որ հարմար առիթի դեպքում կրկին անդրադառնա հայ ժողովրդին հուզող այդ հարցին՝ նպաստելով հայ գերիների վերադարձին:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio