Պահանջվել է Բայդենից ծերունական դեմենցիայի թեստ վերցնել
https://parstoday.ir/hy/news/world-i144874-Պահանջվել_է_Բայդենից_ծերունական_դեմենցիայի_թեստ_վերցնել
Սպիտակ տան նախկին բժիշկը կոչ է արել անհապաղ ճանաչողական ստուգում կատարել ԱՄՆ նախագահի մոտ՝ նրա մտավոր վիճակը ստուգելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2021 14:05 Asia/Tehran

Սպիտակ տան նախկին բժիշկը կոչ է արել անհապաղ ճանաչողական ստուգում կատարել ԱՄՆ նախագահի մոտ՝ նրա մտավոր վիճակը ստուգելու համար:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ, Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում Սպիտակ տան նախկին բժիշկ Ռոնի Ջեքսոնը կոչ է արել դեմոկրատներին հետևել նախագահ Ջո Բայդենի ճանաչողական կարողությանը:

ԱՄՆ-ի նախագահի ֆիզիկական և հոգեկան առողջության շուրջ բարձրացված աղմուկը նորություն չէ և նախագահական ընտրարշավում նրա մուտքի օրվանից այդ մասին խոսակցությունները եղել են:

Նորվեգիայի մայրաքաղաքի Լավիսենբերգ հիվանդանոցի հոգեբուժական կլինիկայի տնօրեն Ֆրեդ Հեյգենը ուսումնասիրելով Բայդենի վարքերն ու ելույթները, զգուշացրել է, որ նրա մոտ ճանաչողական խանգարումները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի նախագահը, հավանաբար, տառապում է դեմենցիայով: