Պայթյուն՝ Կասպից ծովում Ադրբեջանի գազային հանքավայրում
Հուլիս 05, 2021 03:45 Asia/Tehran
Կիրակի գիշեր ԶԼՄ-ները հաղորդել են, որ պայթյուն է տեղի ունեցել Կասպից ծովում Ադրբեջանի գազային հանքավայրերից մեկում:
Համացանցում հրապարակված տեսանյութերում երևում է սարսափելի պայթյունի պահը, որ տեղի է ունեցել Բաքվից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա:
Որոշ աղբյուրների համաձայն, պայթյունը տեղի է ունեցել Կասպից ծովում Ադրբեջանի Հանրապետությանը պատկանող «Օմիդ» գազային հանքավայրում:
«Օմիդ» գազի հանքավայրն Ադրբեջանի բնական գազի երկրորդ ամենամեծ հանքավայրն է: Այն գտնվում է Բաքվից 75 կմ դեպի հարավ-արևելք, 170 մ խորության վրա:
Պայթյունի հետևանքով զոհերի մասին չի հաղորդվում: