Անօթևանները վրանային ճամբար են բացել Լոս Անջելեսի մայթերին
Հուլիս 05, 2021 04:10 Asia/Tehran
ABC հեռուստատեսությունը հաղորդել է, որ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում անօթևանների թիվն աճել է:
Ամերիկյան ABC-ն հաղորդել է, որ անօթևանները վրանային ճամբար են բացել Լոս Անջելես քաղաքի մայթերին և նրանց մեծ թվի պատճառով, մարդիկ ստիպված են շրջանցել մայթերը:
Հաղորդման համաձայն անօթևանների վրանները այժմ կարելի է տեսնել Լոս Անջելեսի յուրաքանչյուր շրջանում:
Ցածր եկամուտ ունեցող ընտանիքների՝ ապաստան գտնելու անկարողության և անօթևանների խնդիրը, ովքեր իրենց ամբողջ օրն անցկացնում են վրաններում, վերածվել է լուրջ խնդրի: Իսկ կորանավիրուսի պանդեմիան ավելի է սրել իրավիճակը: