Ադրբեջանի կուսակցություններից մեկը քննադատել է Բաքվի դատական համակարգի գործունեությունը
Ադրբեջանի «Քաղաքացի և զարգացում» կուսակցության առաջնորդն այդ երկրում քաղաքական ընդդիմության դեմ ծանր վճիռների արձակումը դեմ է համարել արդարադատության սկզբունքներին:
«Ադրբեջանի դատարանը շատ թեթև պատիժներ է նշանակել ահաբեկչության մեջ մեղադրվող հայ զինծառայողների համար և նրանց դատապարտել է վեցամսյա ազատազրկման, բայց երկարատև ազատազրկման վճիռ է արաձակել քաղաքական այլախոհների համար»,- ասել է Ալի Ալիևը «Օսման Ղիզի Թի Վի» հեռուստաընկերությանը տված ասուլիսում:
Ադրբեջանի «Քաղաքացի և զարգացում» կուսակցության առաջնորդը հավելել է, որ այս քաղաքական խաղերը նախատեսված են Ադրբեջանի ժողովրդի ոգին կոտրելու համար:
Քննադատելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Ալի Ալիևն ասել է. «Այս վճիռները Իլհամ Ալիևի անձնական որոշումներն են»: