Ադրբեջանի կուսակցություններից մեկը քննադատել է Բաքվի դատական ​​համակարգի գործունեությունը
https://parstoday.ir/hy/news/world-i144938-Ադրբեջանի_կուսակցություններից_մեկը_քննադատել_է_Բաքվի_դատական_համակարգի_գործունեությունը
Ադրբեջանի «Քաղաքացի և զարգացում» կուսակցության առաջնորդն այդ երկրում քաղաքական ընդդիմության դեմ ծանր վճիռների արձակումը դեմ է համարել արդարադատության սկզբունքներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 05, 2021 13:37 Asia/Tehran
  • Ադրբեջանի կուսակցություններից մեկը քննադատել է Բաքվի դատական ​​համակարգի գործունեությունը

Ադրբեջանի «Քաղաքացի և զարգացում» կուսակցության առաջնորդն այդ երկրում քաղաքական ընդդիմության դեմ ծանր վճիռների արձակումը դեմ է համարել արդարադատության սկզբունքներին:

«Ադրբեջանի դատարանը շատ թեթև պատիժներ է նշանակել ահաբեկչության մեջ մեղադրվող հայ զինծառայողների համար և նրանց դատապարտել է վեցամսյա ազատազրկման, բայց երկարատև ազատազրկման վճիռ է արաձակել քաղաքական այլախոհների համար»,- ասել է Ալի Ալիևը «Օսման Ղիզի Թի Վի» հեռուստաընկերությանը տված ասուլիսում:

Ադրբեջանի «Քաղաքացի և զարգացում» կուսակցության առաջնորդը հավելել է, որ այս քաղաքական խաղերը նախատեսված են Ադրբեջանի ժողովրդի ոգին կոտրելու համար:

Քննադատելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Ալի Ալիևն ասել է. «Այս վճիռները Իլհամ Ալիևի անձնական որոշումներն են»: