ԱՄՆ Ֆլորիդա նահանգում փլված շենքն ամբողջությամբ քանդում են
https://parstoday.ir/hy/news/world-i144942-ԱՄՆ_Ֆլորիդա_նահանգում_փլված_շենքն_ամբողջությամբ_քանդում_են
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, 12 հարկանի փլված շենքը, փոթորկից վախի պատճառով, ամբողջությամբ ավերվել էր վերահսկվող գործողության արդյունքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 05, 2021 14:15 Asia/Tehran

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, 12 հարկանի փլված շենքը, փոթորկից վախի պատճառով, ամբողջությամբ ավերվել էր վերահսկվող գործողության արդյունքում:

«Ռոյթերս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի Մայամի քաղաքում փլված շենքի մնացած մասը, վերահսկվող գործողության ընթացքում ամբողջությամբ ավերվել է՝  Էլզա  փոթորկի հետևանքով հավանական փլուզումը կանխելու համար:

Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում 12-հարկանի շենքի փլուզումից 11 օր անց, շենքի 150 բնակիչներից միայն 24-ի մարմիններըն են դուրս  բերվել փլատակների տակից:

ԱՄՆ-ի Փոթորիկների ազգային կենտրոնի համաձայն՝  Էլզա փոթորիկը Դոմինիկյան հանրապետության հարավային ափին և Հայիթիին մոտենալուն պես, ամենայն հավանականությամբ, կվերածվի ուժեղ փոթորկի:

2018-ին շենքի ինժեները նախազգուշացրել էր շենքի նախնական նախագծման մեծ թերության և դրանում առաջացած ճաքերի մասին: