Հրդեհներ Կանադայի արևմուտքում. Բանակն օգնություն է ուղարկել
Հուլիս 05, 2021 14:34 Asia/Tehran
Կանադայի արևմուտքում անոմալ շոգի հետևանքով առաջացած հրդեհները շարունակվում են: Բանակի ուժերը գործուղվել են այդ տարածքներ, հրդեհի մարման հարցում օժանդակելու համար:
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Կանադայի զինված ուժերը կժամանեն տարածաշրջան՝ հրդեհները մարելուն աջակցելու համար: Հրդեհների հետևանքով զոհվել է երկու մարդ:
Հաղորդման համաձայն, Կանադայի արևմտյան Բրիտանական Կոլումբիա նահանգում անոմալ շոգի պատճառով առաջացած անտառային հրդեհների թիվը հասել է 172-ի և գրանցվել է Կանադայի պատմության ջերմաստիճանային ռեկորդ:
Բրիտանական Կոլումբիա նահանգի որոշ շրջաններում տների բնակիչները տարհանման հրաման են ստացել և Թամփսոն-Նիկոլա շրջանում ևս տարհանում է տեղի ունեցել: