Հրդեհներ Կանադայի արևմուտքում. Բանակն օգնություն է ուղարկել
https://parstoday.ir/hy/news/world-i144950-Հրդեհներ_Կանադայի_արևմուտքում._Բանակն_օգնություն_է_ուղարկել
Կանադայի արևմուտքում անոմալ շոգի հետևանքով առաջացած հրդեհները շարունակվում են: Բանակի ուժերը գործուղվել են այդ տարածքներ, հրդեհի մարման հարցում օժանդակելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 05, 2021 14:34 Asia/Tehran

Կանադայի արևմուտքում անոմալ շոգի հետևանքով առաջացած հրդեհները շարունակվում են: Բանակի ուժերը գործուղվել են այդ տարածքներ, հրդեհի մարման հարցում օժանդակելու համար:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Կանադայի զինված ուժերը կժամանեն տարածաշրջան՝ հրդեհները մարելուն աջակցելու համար: Հրդեհների հետևանքով զոհվել է երկու մարդ:

Հաղորդման համաձայն, Կանադայի արևմտյան Բրիտանական Կոլումբիա նահանգում անոմալ շոգի պատճառով առաջացած անտառային հրդեհների թիվը  հասել է 172-ի և գրանցվել է Կանադայի պատմության ջերմաստիճանային ռեկորդ:

Բրիտանական Կոլումբիա նահանգի որոշ շրջաններում տների բնակիչները տարհանման հրաման են ստացել և Թամփսոն-Նիկոլա շրջանում ևս տարհանում է տեղի ունեցել: