Կասպից ծովում Ադրբեջանի տարածքային ջրերում ձևավորվել է նոր կղզի
https://parstoday.ir/hy/news/world-i145044-Կասպից_ծովում_Ադրբեջանի_տարածքային_ջրերում_ձևավորվել_է_նոր_կղզի
Կասպից ծովում Ադրբեջանի տարածքային ջրերում տեղի ունեցած պայթյուններից հետո, այս տարածքում փոքր կղզիներ են ձևավորվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2021 04:37 Asia/Tehran

Կասպից ծովում Ադրբեջանի տարածքային ջրերում տեղի ունեցած պայթյուններից հետո, այս տարածքում փոքր կղզիներ են ձևավորվել:

Համացանցում  հրապարակվել են կադրեր՝  Կասպից ծովում, հիմնականում Բաքվի մերձակա ջրային տարածքում տեղի ունեցած մի քանի պայթյունների պատկերներ: Ադրբեջանի SOCAR,  ազգային նավթային ընկերությունը,  հայտարարել է, որ պայթյունները ոչ մի կապ չունեն երկրի նավթագազային հանքավայրերի  հետ և, հավանաբար, բնական ծագում ունեն: Հետագա ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պայթյունի  պատճառը եղել է ցեխային հրաբխի ժայթքումը:

Կասպյան նավթի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Էլհամ Շաբան հայտարարել է, որ պայթյունի վայրում չկան նավթի կամ գազի հանքեր կամ նույնիսկ խողովակաշարեր: Նա հավելել է որ երևույթը կա՛մ բնական ծագում ունի, կա՛մ հավանաբար տեղի է ունեցել Խորհրդային Միության տարիներին նավթ և գազ գտնելու նպատակով փորված փորձնական հորերից: