Ադրբեջանն ու Պակիստանը կարող են ՀԱՊԿ պաշտոնական գործընկերոջ կարգավիճակ ստանալ
https://parstoday.ir/hy/news/world-i145142-Ադրբեջանն_ու_Պակիստանը_կարող_են_ՀԱՊԿ_պաշտոնական_գործընկերոջ_կարգավիճակ_ստանալ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովը (ՀԱՊԿ ԽՎ) ծրագրում է ՀԱՊԿ ԽՎ գործընկեր պետությունների ինստիտուտ հիմնել, որոնք խորհրդատվական ձայնի իրավունք կստանան, այս մասին օրեր առաջ՝ հուլիսի 1-ին հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, փոխանցում է ria.ru-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2021 15:21 Asia/Tehran
  • Ադրբեջանն ու Պակիստանը կարող են ՀԱՊԿ պաշտոնական գործընկերոջ կարգավիճակ ստանալ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովը (ՀԱՊԿ ԽՎ) ծրագրում է ՀԱՊԿ ԽՎ գործընկեր պետությունների ինստիտուտ հիմնել, որոնք խորհրդատվական ձայնի իրավունք կստանան, այս մասին օրեր առաջ՝ հուլիսի 1-ին հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, փոխանցում է ria.ru-ն:

«Առաջարկվում է քննարկել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի համար գործընկերության նոր ինստիտուտ հիմնելու հարցը: Գործընկերները խորհրդատվական ձայնի իրավունք կստանան, ինչպես նաև իրավունք կստանան մասնակցելու փաստաթղթերի պատրաստմանը և հավաքական որոշումների մշակմանը», – ասել է նա կազմակերպության խորհրդի նիստում:

Ըստ նրա՝ նոր կարգավիճակի ի հայտ գալը մեծ նշանակություն ունի ԽՎ աշխատանքի արդյունավետության բարձրացման հարցում:

«Առավել ևս, որ մի շարք պետություններ ՀԱՊԿ ԽՎ շրջանակում համագործակցության հետաքրքրություն են հայտնում: Այս առումով դիտորդի և գործընկերոջ կարգավիճակների շնորհումը ՀԱՊԿ-ում լրացուցիչ հնարավորություններ է ընձեռում ակտիվացնելու միջխորհրդարանական փոխգործակցությունը երկրների և միջազգային կազմակերպությունների հետ, որոնք կիսում են աշխատանքում մեր սկզբունքները», – ասել է քաղաքական գործիչը:

Այժմ ՀԱՊԿ ԽՎ-ում, անդամներից բացի, կան միայն դիտորդ երկրներ՝ Աֆղանստան և Սերբիա:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Պետդումայի ԱՊՀ գործերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը նշել է, որ նոր ձևաչափի նկատմամբ հետաքրքրություն են դրսևորում շատ երկրներ, սակայն նշել է դրանցից երկուսին՝ Ադրբեջան և Պակիստան: