Անտարկտիդայում սառցադաշտերի տակ ակտիվ լճեր են հայտնաբերվել
https://parstoday.ir/hy/news/world-i145296-Անտարկտիդայում_սառցադաշտերի_տակ_ակտիվ_լճեր_են_հայտնաբերվել
Գիտնականներին հաջողվել է կազմել Անտարկտիդայի սառցադաշտերի տակ գտնվող ակտիվ լճերի ճշգրիտ քարտեզը: Այս մասին հայտնում է NASA-ի մամուլի ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2021 08:52 Asia/Tehran
  • Անտարկտիդայում սառցադաշտերի տակ ակտիվ լճեր են հայտնաբերվել

Գիտնականներին հաջողվել է կազմել Անտարկտիդայի սառցադաշտերի տակ գտնվող ակտիվ լճերի ճշգրիտ քարտեզը: Այս մասին հայտնում է NASA-ի մամուլի ծառայությունը:

Մասնագետներն օգտագործել են ICESat-2 ուղեծրային սարքը՝ Անտարկտիդայի սառցադաշտերի տակ «ակտիվ» լճերի նոր քարտեզ կազմելու համար: Տիեզերքից ստացված նոր տվյալների մեծ զանգվածի ուսումնասիրությունը թույլ է տվել Մերսեր եւ Ուիլանս սառցե հոսանքների տակ երկու նոր ջրամբար հայտնաբերել:

«Սառցադաշտերը ստատիկ օբյեկտներ չեն. Դրանց տարածքները մեկ բարձրանում են, մեկ իջնում, երբ դրանց տակ լճերում ջրի մակարդակը փոխվում է: Նոր նախագիծը մեզ տալիս է կարեւոր տվյալներ, որոնք անհրաժեշտ են Անտարկտիդայի սառցադաշտային լճերի կառուցվածքը հասկանալու համար»,- նշում են հետազոտության հեղինակները:

Սառցադաշտերի տակ գտնվող լճերի մասին տասնամյակներ հայտնի չէր, բայց հետազոտությունները սկսեցին թափ հավաքել 2007 թվականից, երբ գիտնականները մոդելավորման համար օգտագործեցին արբանյակային տվյալները: Պարզվեց, որ Անտարկտիդայի մակերեսի տակ կա լճերի մի ամբողջ ցանց, որոնք միմյանց հետ կապված են, իսկ դրանց ջրի քանակը հաստատուն չէ: Դա ազդում է դեպի Հարավային օվկիանոս սառույցի սահելու արագության վրա, քաղցրահամ ջրով դրա նոսրացման վրա, ինչը փոխում է էկոհամակարգը եւ դրա հետեւանքով մոլորակի հազարավոր գործընթացները:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio