ԱՄՆ-ում բնակելի շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 78-ի
Հուլիս 10, 2021 04:46 Asia/Tehran
ւրբաթ ԱՄՆ Ֆլորիդա նահանգում բնակելի շենքի փլուզումից երկու շաբաթ անց, զոհերի թիվը հասել է 78-ի:
Ըստ Անատոլու լրատվական գործակալության հաղորդման, ուրբաթ օրը փրկարարները կարողացել են փլատակներից դուրս բերել ևս 14 մարդու մարմին:
Պաշտոնյաները հայտարարել են, որ անհետ կորած է համարվում 67 մարդ:
Փլուզումն այնքան մեծ է, որ փրկարարները շարունակումէ նե փլատակներից դիերի դուրսբերումը:
Չնայած բնակիչների մեծ մասի մարմինները չէին հայտնաբերվել, վերջին օրերին ԱՄՆ պաշտոնյաները հրահանգեցին ամբողջությամբ քանդել շենքը՝ Էլզա փոթորկի հետևանքով հավանական վնասներից խուսափելու համար: