Ադրբեջանն ազատագրված տարածքներում երկու սահմանային անցակետ է հիմնել
https://parstoday.ir/hy/news/world-i145338-Ադրբեջանն_ազատագրված_տարածքներում_երկու_սահմանային_անցակետ_է_հիմնել
Ադրբեջանի Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի նոր ազատագրված տարածքներում երկու սահմանային անցակետ է տեղադրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2021 07:21 Asia/Tehran
  • Ադրբեջանն ազատագրված տարածքներում երկու սահմանային անցակետ է հիմնել

Ադրբեջանի Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի նոր ազատագրված տարածքներում երկու սահմանային անցակետ է տեղադրել:

Azarnews- ի փոխանցմամբ՝ Ղոբադլիի և Լաչինի շրջաններում գտնվող երկու սահմանային անցակետերը պաշտոնապես բացվել են Ադրբեջանի  սահմանապահ ուժերի հրամանատար Ալչին Գուլիևի ներկայությամբ:

Արարողության ընթացքում Ադրբեջանի սահմանապահ ուժերի  հրամանատարությունը երկրի մի քանի զինծառայողների պարգևատրել է պատվո մեդալներով՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև 44-օրյա պատերազմին մասնակցելու համար:

Արարողության ընթացքում Գուլիևն ասել է, որ Հայաստանի հետ սահմանի երկայնքով ազատագրված տարածքներում ավելի շատ զորամասերի տեղակայումը կառավարության առաջիկա ծրագրերից  է:

Համաձայն Հայաստանի և Ադրբեջանի  միջև 2020 թ. նոյեմբերի 9-ին կնքված պայմանագրի ՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի մի շարք տարածքների վերահսկողությունը փոխանցվել է Ադրբեջանի Հանրապետությանը: