Պոմպեոյի հակաիրանական հայտարարությունը՝ Մոնաֆեղին ահաբեկչական խմբի հանդիպման ժամանակ
https://parstoday.ir/hy/news/world-i145440-Պոմպեոյի_հակաիրանական_հայտարարությունը_Մոնաֆեղին_ահաբեկչական_խմբի_հանդիպման_ժամանակ
ԱՄՆ նախկին պետքարտուղարը Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման վիրտուալ նիստում հակաիրանական ելույթ է ունեցել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 11, 2021 13:07 Asia/Tehran
  • Պոմպեոյի հակաիրանական հայտարարությունը՝ Մոնաֆեղին ահաբեկչական խմբի հանդիպման ժամանակ

ԱՄՆ նախկին պետքարտուղարը Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման վիրտուալ նիստում հակաիրանական ելույթ է ունեցել:

Մեհր լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման վիրտուալ նիստում Մայք Պոմպեոն ասել է.«Ժամանակն է, որ ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցները ուժեղացնեն ճնշումները Իրանի նոր նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռեիսիի նկատմամբ»:

Առանց անդրադառնալու ՀԳՀԾ-ի քաղաքական և տնտեսական օգուտներից Իրանին զրկելու ԱՄՆ-ի քայլերին, Պոմպեոն նշել է, որ միջուկային էներգիային ձգտելւ պատճառով, Իրանը մեկուսացել է:

Հուլիսի 10-ին, Բեռլինում մեկնարկել է Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման վիրտուալ ձևաչափով եռօրյա նիստը,  ամերիկացի և եվրոպացի նախկին պաշտոնյաների, ինչպես նաև ԱՄՆ-ի Կոնգրեսի դեմոկրատական և հանրապետական ​​կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

ԱՄՆ-ի կոնգրեսականների ներկայությունը նիստում, որի կազմակերպիչների ձեռքերը շաղախված են Իրանի ժողովրդի արյամբ, վկայում է Իսլամական Հանրապետության հետ Վաշինգտոնի թշնամանքի խորության մասին, նույնիսկ այն դեպքում, երբ ԱՄՆ-ը պնդում է, որ փորձում է վերակենդանացնել ՀԳՀԾ-ի համաձայնությունը: