Անգլիացի երկրպագուները հարձակվել են իտալացի երկրպագուների վրա
Հուլիս 12, 2021 08:00 Asia/Tehran
Եզրափակչում Իտալիային պարտվելուց հետո, Անգլիայի հավաքականի երկրպագուները Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում հարձակվել են իտալացի երկրպագուների վրա:
Անգլիայի և Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականները կիրակի երեկոյան ժամը 23:30-ին, հանդիպեցին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում Եվրո-2020-ի եզրափակիչ առաջնության շրջանակներում: Իտալիայի հավաքականը 11 մետրանոցների միջոցով 3: 2 հաշվով հաղթեց մրցակցին, դառնալով առաջնության չեմպիոն: