ՄԱԿ-ի զեկույցի համաձայն Անգլիան զենք է վաճառում Արաբիային
Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը հայտարարեց, որ ԶԼՄ-ների ձեռքն անցած ՄԱԿ-ի զեկույցը հարցականի տակ է առնում Արաբիային զենք վաճառելու Անգլիայի պատճառաբանությունը:
Անգլիայում մարդու իրավունքների դիտորդ կազմակերպության տնօրեն Դեյվիդ Միֆեմը չորեքշաբթի օրն ասաց, որ այս զեկույցի ընդգծումները հակասում են Անգլիայի իշխանությունների այն հավակնությանը, թե Եմենում մարդասիրական ու պատերազմական օրենքները Արաբիայի միջոցով ոտնահարվելու մասին վկայող ապացույցներ չկան:
Միֆեմը մատնանշելով այն կետը, որ Եմենում բազմիցս ոտնահարվել են մարդասիրական օրենքներն, այդ թվում հարձակման թիրախ ե դարձել բժշկական կենտրոններ, դպրոցներ, մզկիթներ ու բազմաբնակիչ բնակելի տարածքներ, Անգլիայի կառավարությանը կոչ է արել դադարեցնել Արաբիային ու կոալիցիային անդամակցող նրա դաշնակիցներին զինասարքերի մատակարարումը:
Անգլիայի կառավարությունն այդ երկրի ընկերություններին թույլատրել է գաղտնալսման սարքեր տրամադրել Արաբիայի նման վտանգավոր ու հալածողական իշխանություններ ունեցող երկրներին:
«Ինդիփենդենթ» օրաթերթը մի հաղորդման մեջ գրել է. «Այս սարքերը հիշյալ ռեժիմներին օգնում են գաղտնալսել հեռախոսային կապերը և ներթափանցելով հաղորդակցական միջոցներ վերահսկել այլ երկրների քաղաքացիների կապերը»:
Անգլիայի կառավարությունն անցած տարի ընդունեց մի օրենք, որի համաձայն գաղտնալսման սարքերի վաճառքի համար արտոնություն է պահանջվում: