Համաճարակը կտրուկ մեծացրել է աշխարհում սովի մատնված մարդկանց թիվը
https://parstoday.ir/hy/news/world-i145614-Համաճարակը_կտրուկ_մեծացրել_է_աշխարհում_սովի_մատնված_մարդկանց_թիվը
2020 թվականի կորոնավիրուսային համաճարակն աշխարհում խիստ ռեցեսիայի պատճառ է դարձել և սպառնալիքի տակ դրել Երկիր մոլորակի բնակչության սննդի հասանելիությունը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 13, 2021 20:24 Asia/Tehran
  • Համաճարակը կտրուկ մեծացրել է աշխարհում սովի մատնված մարդկանց թիվը

2020 թվականի կորոնավիրուսային համաճարակն աշխարհում խիստ ռեցեսիայի պատճառ է դարձել և սպառնալիքի տակ դրել Երկիր մոլորակի բնակչության սննդի հասանելիությունը։

Այս մասին ասված է ՄԱԿ-ի զեկույցում, որը հրապարակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կայքում: Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ անցյալ տարի սովի մատնվածների թիվը կտրուկ աճել է․ 2,3 միլիարդ մարդ կամ աշխարհի բնակչության 30%-ը չունի մշտական հասանելիություն լիարժեք սնվելուն։

Նշվում է, որ այս ցուցանիշը մեկ տարում աճել է այնքան, որքան սովորաբար աճում էր միջինում 5 տարվա ընթացքում։ Մեկ տարում ավելացել է նաև երկրի այն բնակիչների թիվը, որոնք մշտապես թերսնված են։ Մասնավորապես, անցյալ տարի թերսնված էր 811 միլիոն մարդ կամ երկիր մոլորակի բնակչության 9,9% (2019 թվականին այս ցուցանիշը եղել է 8.4%): Բացի այդ, «կորոնավիրուսային» տարվանից հետո սովի պատճառով մինչև 5 տարեկան ավելի քան 149 միլիոն երեխա ունի զարգացման հապաղումներ, իսկ ավելի քան 45 միլիոնը թերսնված է կամ չափազանց նիհար: Ի հակադրություն այս ցուցանիշի՝ մոլորակի միայն 39 միլիոն երեխաներն ունեն ավելորդ քաշ:

Զեկույցում նշվում է, որ ամենից շատ թերսնված են Ասիայում (418 միլիոն), Աֆրիկայում (282 միլիոն) և Լատինական Ամերիկայում (60 միլիոն): Միևնույն ժամանակ, սովի մատնված բնակչության ամենամեծ աճը գրանցվել է Աֆրիկայում, որտեղ սովի տարածվածությունը 21% է, ինչը երկու անգամ ավելի բարձր ցուցանիշ է, քան ցանկացած այլ տարածաշրջանում:

Armlur.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio