Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում գտնվող հայ գերիներին
https://parstoday.ir/hy/news/world-i145744-Կարմիր_խաչի_ներկայացուցիչներն_այցելել_են_Բաքվում_գտնվող_հայ_գերիներին
Գերեվարված հայերին տեսաուղերձներ ձայնագրելու և հեռախոսազանգեր կատարելու հնարավորություն է տրվել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2021 04:52 Asia/Tehran
  • Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում գտնվող հայ գերիներին

Գերեվարված հայերին տեսաուղերձներ ձայնագրելու և հեռախոսազանգեր կատարելու հնարավորություն է տրվել։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են գերեվարված հայ անձանց: Հայաստանում կառույցի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերին» հայտնել է, որ որպես չեզոք միջնորդ, շարունակում են պարբերական այցերը Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերաբերյալ վիճակագրական տվյալ չի հրապարակում: Հուլիսի 3-ին 15 հայ գերիների վերադարձից հետո Ադրբեջանն այժմ հաստատում է 45 անձի գերության փաստը:

Զառա Ամատունու խոսքով` ԿԽՄԿ ներկայացուցիչների հերթական այցը տեղի է ունեցել հունիսի վերջին, հուլիսի սկզբին:

Հատկանշական է, որ այցելել են այն անձանց, որոնց գերեվարումը պաշտոնապես հաստատել է Ադրբեջանի իշխանությունը: Այս այցերի շրջանակում ևս հնարավորություն է տրվել բոլոր գերեվարված հայերին տեսաուղերձներ ձայնագրել իրենց ընտանիքների համար, ինչպես նաև կատարել հեռախոսազանգեր, օգտվել նաև նամակներ գրելու հնարավորությունից:

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio