Բեռնի Սանդերս. Ամերիկայում գնաճն իրական մտահոգություն է
ԱՄՆ Սենատի բյուջեի կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ գնաճը ԱՄՆ-ում իրական մտահոգություն է:
ԱՄՆ Սենատի բյուջեի հանձնաժողովի նախագահ, սենատոր Բերնի Սանդերսը CNN- ին տված հարցազրույցում անդրադառնալով, որ երկրում գրեթե 15 տարի է աշխատողներից շատերի աշխատավարձը չեն բարձրացրել հավելել է. «Ամերիկացիների մեծ մասը չեն կարող վճարել իրենց կյանքի առաջին անհրաժեշտության իրերի համար»:
ԱՄՆ-ում անցկացված վերջին սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ այս երկրում մարդկանց մեծ մասը խիստ անհանգստացած է ԱՄՆ-ում գնաճի աճի տենդենցից:
Աշխարհում կորոնավիրուսի բռնկումից ավելի քան մեկ տարի անց, ամերիկացի քաղաքացիներն այժմ ականատես են լինում գնաճի և ապրանքների գների թռիչքին: Գնաճը հիմնված է կորոնավիրուսի համաճարակի տնտեսական հետևանքների վրա:
New York Times- ը վերջերս հաղորդել է, որ ԱՄՆ կառավարությունն այժմ բախվում է երկրի բնակչության սովի երեւույթին: