Էրդողան. Հուլիսի 15-ի սխրագործությունը թուրքական հասարակության ընդհանուր հպարտությունն է
(last modified Fri, 16 Jul 2021 07:16:28 GMT )
Հուլիս 16, 2021 11:46 Asia/Tehran
  • Էրդողան. Հուլիսի 15-ի սխրագործությունը թուրքական հասարակության ընդհանուր հպարտությունն է

Թուրքիայի նախագահը 2016-ի հուլիսի 15-ի հեղաշրջման դեմ թուրք ժողովրդի դիմադրությունն ու միասնությունը շրջադարձային է անվանել Թուրքիայի պատմության մեջ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման տարեդարձին նվիրված իր ելույթում ասել է. «Հուլիսի 15-ի սխրագործությունը, որի հինգերորդ տարեդարձը մենք այսօր նշում ենք, հպարտություն է բոլորիս համար»:

Նշելով, որ այս օրը կեղծիքի նկատմամբ ճշմարտության հաղթանակն է, Էրդողանն ասել է. <Հուլիսի 15-ին սպանվածները ճշմարտության ճանապարհին, դավաճանության և կեղծիքի դեմ պայքարի ներկայացուցիչներ են>:

2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի կառավարության դեմ ձախողված հեղաշրջումից ի վեր, Թուրքիայի անվտանգության ուժերը ձերբակալել են Թուրքիայի տասնյակ հազարավոր քաղաքացիների և զինվորների՝ հեղաշրջման գլխավոր մեղավոր Գյուլենական խմբավորման (Ֆեթուլլահ Գյուլեն) հետ կապված լինելու պատվակով:

Հեղաշրջմանը մասնակցելու մեղադրանքները հերքելիս՝ Ֆեթուլլահ Գյուլենը շեշտել է, որ կառավարությունը և իշխող կուսակցությունը մտածում են իշխանությունը պահպանելու և ընդդիմությանը քաղաքական ասպարեզից հեռացնելու մասին: