Եվրոպայում ջրհեղեղից զոհերի թիվը հասել է 126-ի
Արևմտյան և հյուսիսարևմտյան Եվրոպայում հորդառատ անձրևները գետերի վարարման և ջրհեղեղների պատճառ են դարձել: Ջրհեղեղների հետևանքով զոհվել է 126 մարդ, հարյուրավորներն անհետ կորել են:
Արևմտյան և Հյուսիսարևմտյան Եվրոպայից հազարավոր մարդիկ լքել են իրենց տները, և շատ տներ ավերվել են:
Միայն Գերմանիայում մինչ այժմ ջրհեղեղի զոհ է դարձել առնվազն 106 մարդ:
Գերմանիայի Ռեյնլանդ-Պֆալցիե նահանգի պաշտոնյաները նշում են, որ նահանգում 63 մարդ է զոհվել Ար գետի հանկարծակի բարձրացման պատճառով:
Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա նահանգում ջրհեղեղի զոհ է դարձել 43 մարդ:
Հայտարարության մեջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցավ է հայտնել ջրհեղեղների կապակցությամբ ՝ դրանք անվանելով աղետալի:
Բելգիայի ՆԳՆ-ն ուրբաթ օրը հաստատեց Բելգիայի 20 քաղաքացիների զոհվելը և 20-ի անհետացումը:
Խոշոր վնասներ են պատճառել նաև Լյուքսեմբուրգի, Շվեյցարիայի և Նիդեռլանդների ջրհեղեղները: