Ձերբակալվել է ԱՄՆ-ի կոնգրեսում սևամորթների պաշտպան ներկայացուցիչը
https://parstoday.ir/hy/news/world-i145974-Ձերբակալվել_է_ԱՄՆ_ի_կոնգրեսում_սևամորթների_պաշտպան_ներկայացուցիչը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում սևամորթների պաշտպան և Օհայոյի դեմոկրատական ներկայացուցիչ Ջոյս Բեթին ձերբակալվել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2021 13:34 Asia/Tehran

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում սևամորթների պաշտպան և Օհայոյի դեմոկրատական ներկայացուցիչ Ջոյս Բեթին ձերբակալվել է:

ԱՄՆ Կոնգրեսի ոստիկանությունը հինգշաբթի օրը քվեարկելու իրավունքի համար բողոքի ակցիայի ընթացքում Կոնգրեսի սևամորթների ֆրակցիայի նախագահ և Օհայոյի դեմոկրատական ներկայացուցիչ Ջոյս Բեթին ձերբակալվել է Սենատի Ֆիլիպ Հարթի անվան  շենքում:

Բեթին  ցուցարարների փոքր խմբի անդամներից մեկն էր, որը  «Կենտրոնացեք նպատակի վրա» և «Մենք չենք շարժվելու» կարգախոսներով մտավ Սենատի շենք: Բեթին և մի քանի ցուցարարներ  հագել էին «Պաշտպանեք մեր ձայնի իրավունքները»  գրությամբ շապիկներ:

Ամիսներ է, ինչ Կոնգրեսի դեմոկրատները ճնշման տակ են, որպեսզի դիմակայեն նահանգային մասշտաբով հանրապետականների կողմից քվեարկության վերաբերյալ նոր սահմանափակումների ընդունմանը: Այդ սահմանափակումները կիրառվում են 2020 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում քվեների գողանալու մասին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին: