Սերգեյ Շոյգուին հրավիրել են Ուկրաինայի անվտանգության ծառայության վարչություն
https://parstoday.ir/hy/news/world-i146072-Սերգեյ_Շոյգուին_հրավիրել_են_Ուկրաինայի_անվտանգության_ծառայության_վարչություն
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Մարիուպոլ է հրավիրել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին՝ վերջինիս քրեական գործով կասկածանք ներկայացնելու: Корреспондент-ի փոխանցմամբ՝ Շոյգուն պետք է ներկայանա քննիչ Տարաս Բուտենկոյին:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հուլիս 18, 2021 15:46 Asia/Tehran
  • Սերգեյ Շոյգուին հրավիրել են Ուկրաինայի անվտանգության ծառայության վարչություն

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Մարիուպոլ է հրավիրել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին՝ վերջինիս քրեական գործով կասկածանք ներկայացնելու: Корреспондент-ի փոխանցմամբ՝ Շոյգուն պետք է ներկայանա քննիչ Տարաս Բուտենկոյին:

Հաղորդվում է, որ Շոյգուին քննիչի մոտ են հրավիրել հուլիսի 20-ին՝ 09:00-ին: Վերջինս պետք է ներկայանա Ուկրաինայի Անվտանգության ծառայության երկրորդ վարչության քննչական բաժանմունք (Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաք):

Շոյգուին նախատեսվում է գրավոր կասկածանք հանձնել հանցագործության նշաններով՝ ըստ Ուկրաինային Քրեական օրենսգրքի անօրինական զինված խմբավորումների ստեղծման և անդամակցության տեսակների մասին հոդվածների: Նշվում է, որ ՌԴ նախարարին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում՝ գույքի առգրավմամբ կամ առանց դրա:

Tert.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio