Բախում՝ ռուսական և ամերիկյան ինքնաթիռների միջև
https://parstoday.ir/hy/news/world-i14608-Բախում_ռուսական_և_ամերիկյան_ինքնաթիռների_միջև
ՌԴ Ռազմաօդային ուժերի «Су-27» ինքնաթիռը Բալթիկ ծովի շրջանում հարվածել է ամերիկյան հետախուզական «RC-135» ինքնաթիռին: Այս մասին հայտնում է «CNN»-ը՝ հղում տալով ԱՄՆ-ի զինված ուժերի ներկայացուցիչներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2016 09:43 Asia/Tehran
  • Բախում՝ ռուսական և ամերիկյան ինքնաթիռների միջև

ՌԴ Ռազմաօդային ուժերի «Су-27» ինքնաթիռը Բալթիկ ծովի շրջանում հարվածել է ամերիկյան հետախուզական «RC-135» ինքնաթիռին: Այս մասին հայտնում է «CNN»-ը՝ հղում տալով ԱՄՆ-ի զինված ուժերի ներկայացուցիչներին:

Նրանց խոսքով՝ ռուսական կործանիչը 30 մետրով մոտեցել է ամերիկյան ինքնաթիռին: Դեպքը տեղի է ունեցել միջազգային օդային տարածքում: Ինչպես հաղորդվում է, ռուս օդաչուները ցուցաբերել են օդաչուական բարձրագույն վարպետություն:

«Պենտագոնի ներկայացուցիչները սա դիտարկում են որպես օդային վտանգաավոր քայլ և մտադիր են իրնց մտավախությունների մասին հայտնել ռուսներին»,- նշվում է հաղորդագրության մեջ: Պենտագոնի մամուլի ծառայությունը դեռևս չի արձագանքել պատահարին:

Ավելի վաղ «The Washington Free Beacon»-ը, հղում տալով Պենտագոնին, հայտնել էր, որ ռուսական «МиГ-31» ինքնաթիռն ապրիլի 21-ին խափանել է ԱՄՆ-ի ինքնաթիռի աշխատանքը:

operativ.am/

30/4/2016