Ռուսաստանը «Ցիրկոն» գերձայնային հրթիռ է փորձարկել
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է «Ցիրկոն» գերձայնային հրթիռի փորձարկման մասին:
Հաղորդագրություն տարածելով, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը «Ցիրկոն» գերձայնային հրթիռի հաջող փորձարկման մասին հայտարարելով, նշել է, որ այս փորձարկմամբ ապացուցվեց այդ հրթիռի տակտիկական ու տեխնիկական գերակայությունը:
Հաղորդման համաձայն, հրթիռն արձակվել է Սպիտակ ծովում գտնվող ռազմանավից և ավելի քան 350 կիլոմետր հեռավորություն կտրելով հասել է Բարենցի ծովի մոտ տեղադրված թիրախին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նավից այս հրթիռի հաջող արձակումը երկրին դրդել է իր սուզանավերն ու ռազմական մեքենաները վերազինել «Ցիրկոն» սպառազինական համակարգով:
2018-ին Ռուսաստանի նախագահ՝ Վլադիմիր Պուտինն իր ելույթում ասել էր, որ գերձայնային հրթիռները ռուսական նոր սերնդի զենքերից են, որոնք գործնականում կարող են խոցել աշխարհի ցանկացած կետը՝ խուսափելով նաև ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության վահանից։