Հուլիս 20, 2021 09:39 Asia/Tehran
  • Գրոսսի. Վիեննայի բանակցությունների դադարեցման արդյուքնում,  գործակալությունը հայտնվել է անբարենպաստ դիրքում

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ Վիեննայում ընթացող բանակցությունների դադարեցման հետևանքով, գործակալությունը հայտնվել է անբարենպաստ դիրքում:

Երկուշաբթի երեկոյան հրապարակված հարցազրույցումՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին դժգոհություն է հայտնել ՀԳՀԾ-ի շուրջ Վիեննայի բանակցությունների դադարեցման կապակցությամբ:

Լրատվական տարբեր աղբյուրներ վերջին օրերին հաղորդեցին, որ Վիեննայի բանակցությունների յոթերորդ փուլը տեղի չի ունենա, մինչ Իրանի նոր կառավարության ձևավորումը:

Անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ի հետ Թեհրանի համաձայնության ժամկետի  ավարտին, Գրոսսին ասել է.« Իրանը հայտարարել է, որ շարունակում է պահպանել ՄԱԳԱՏԷ-ի դիտորդական սարքավորումների հավաքած տեղեկատվությունը»:

Հունիսի 24-ին ավարտվում է ՄԱԳԱՏԷ-ի հետ  Թեհրանի համաձայնության ժամկետը. Համաձայնագիրը ստորագրվել է  2021 թվականի փետրվարին ՝ երեք ամսով: Եռամսյա ժամկետի ավարտին այն երկարացվել է ևս մեկ ամսով, այն ակնկալիքով, որ մինչ այդ ժամկետի ավարտը հակաիրանական պատժամիջոցները լիովին կչեղարկվեն: 

Պիտակ