Մամուլի տեսություն 30-04-2016
https://parstoday.ir/hy/news/world-i14620-Մամուլի_տեսություն_30_04_2016
Սպիտակ Տունը շարունակում է աջակցել ահաբեկիչներին
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2016 11:54 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն   30-04-2016

Սպիտակ Տունը շարունակում է աջակցել ահաբեկիչներին

«Ջավան»

Սպիտակ Տունը շարունակում է աջակցել ահաբեկիչներին

«Ջավան» օրաթերթի վերլուծաբանի գրությամբ , Վաշինգտոնը պասիվ գործելակերպ է որդեգրել Պալմիրա պատմական քաղաքի ազատագրումից հետո Սիրիայի բանակի հաղթանակների գործընթացի նկատմամբ :

Օրաթերթի հոդվածագրի կարծիքով , Սիրիայում իր ուժերի ներկայության պատճառաբանությամբ , Վաշինգտոնը ենթահող է պատրաստում Սիրիայի կառավարության և բանակի դեմ պատերազմելու համար : Պալմիրայի ազատագրվելուց հետո , ապացուցվել է Սիրիայի բանակի մարտունակությունը :

Ապրիլի 28-ին ԱՄՆ պաշտպանության նախարարը տեղեկացրել էր 250 ամերիկացի բանակայիններ Սիրիայի գործուղման մասին , հավակնելով , թե այդ քայլը կատարվել է նախագահ ՝ Բարաք Օբամայի հրամանով և Ռաքքայում ԻԼԻՊ-ին ծնկի բերելու նպատակով :




«Ռեսալաթ»

Հրադադարի խախտումը խոչընդոտում է Եմենի խաղաղության բանակցությունները

Սաուդյան Արաբիայի հարձակումների շարունակումը և Եմենում հրադադարի խախտումը համարվում են խաղաղության բանակցությունների ապարդյուն գործընթացի պատճառները :

«Ռեսալաթ» օրաթերթում կարդում ենք .-«Եմենի վտարանդի նախագահ ՝ Մանսուր հադիի կողմնակիցներին դրդելով , Սաուդյան Արաբիան փորձում է խոչընդոտել Անսարալլահ ժողովրդական շարժման կողմից  երկրի ապագայի հարցում արդյունավետ քայլերի իրականացումը» :

Անսարալլահը պնդում է քաղաքական բոլոր կողմերի մասնակցությամբ Ազգային միասնության կառավարության ձևավորման անհրաժեշտությունը , մինչդեռ Ռիադը չի ցանկանում , որ շարժումը դեր ունենա երկրի ապագայում :

Հոդվածում նշված է , որ Քուվեյթի բանակցությունների կարևոր կետերից մեկն էր Եմենի վերակառուցման հարցը , ինչը լուրջ հարց է համարվում այդ երկրի բնակչության համար :

Սաուդական ուժերի հարձակումների հետևանքով , Եմենի ենթակառուցվածքները ծանր վնասներ են կրել :

Հինգշաբթի օրը Քուվեյթում մեկնարկել են խաղաղության բանակցությունները , սակայն միևնույն ժամանակ , հարձակումները շարունակվում էին :



«Ղոդս»

ԱՄՆ-ն անջատել է ԻԼԻՊ-ի ինտերնետային կապը

Տարիներ շարունակ ահաբեկչական խմբերը մեծածավալ վնասներ են պատճառել տարածաշրջանի , հատկապես Իրաքի ու Սիրիայի ժողովուրդներին : Այդ տարիներին զոհվել ու անօթևան են դարձել միլիոնավոր մարդիկ : Նման պայմաններում , ամերիկացիները որոշել են ինտերնետային կապն անջատելով , կիբերային պատերազմ սկսել ԻԼԻՊ-ի դեմ ՝ նրանց ծնկի բերելու նպատակով :

«Ղոդս» օրաթերթում լույս տեսած վերլուծական հոդվածում կարդում ենք .-«Պենտագոնը հայտարարել է , որ CYBERCOM –ը մտադիր է վիրտուալ առումով մեկուսացնել ծայրահեղական ահաբեկիչներին» : ԱՄՆ պաշտպանության նախարարն ասել է , որ կիբերային պատերազմն ուղղված է ԻԼԻՊ-ի դեմ :

ԱՄՆ բանակի գլխավոր շատբի պետ ՝ գեներալ Ջո Դանֆորդն ասել է , որ այդ քայլի նպատակն է տարածաշրջանից դուրս ԻԼԻՊ-ի օպերացիայի վերահսկումը : Դա վկայում է , որ ամերիկացիները մտահոգված են այն բանի համար , որ ԻԼԻՊ-ի ահաբեկիչներն իրենց երկրներ են վերադարձել և հավանաբար եվրոպական երկրներում տեղի ունեցած հարձակումների նման գործողություններ կարող են իրականացնել :

Աշխարհում ինտերնետային կապերը հիմնականում ապահովում են ամերիկյան և եվրոպական ընկերությունները : Իսկ ինտերնետային կապն անջատելու ԱՄՆ որոշումը նշանակում է խոստովանել , որ առ այսօր արևմուտքն էր դիտավորյալ կերպով ԻԼԻՊ-ին ինտերնետ տրամադրում : Բացի ինտերնետային կապից , ԻԼԻՊ-ը նաև բանկային գործարքների միջոցով էլ կարողացել է շարունակել գոյատևել :




galatv.am 

Գերմանացիները ցանկանում են ավելի սերտ համագործակցություն Ռուսաստանի հետ 

«Ռուսաստանցիները եւ գերմանացիները ցանկանում են, որ իրենց երկրներն ավելի շատ համագործակցեն միմյանց հետ. նման արդյունք է ցույց տվել գերմանական Քերբերի հիմնադրամի անցկացրած հարցումը, որն իրականացվել է երկու երկրներում TNS հետազոտական խմբի կողմից»,- տեղեկացնում է Der Spiegel ամսագիրը:

«Գերմանիայում Ռուսաստանի Դաշնության հետ մերձեցման օգտին է արտահայտվել բնակչության 81%-ը: Գերմանացիների համար ավելի կարեւոր է դարձել հարաբերությունները Ֆրանսիայի հետ, ինչին աջակցել է 89%-ը, իսկ ահա ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման օգտին կողմ է քվեարկել ընդամենը 59%-ը: Ռուսաստանում Գերմանիայի հետ առավել ինտենսիվ կապերը կարեւոր են քաղաքացիների 62%-ի համար: Ռուսաստանցիների համար կարեւորությամբ երկրորդ տեղում է հայտնվել Չինաստանը (61%)»,- փոխանցում է թղթակից Բենիամին Բիդդերը:

«Գերմանացիների կարծիքով, համագործակցության մեջ առաջնային ուղղությունը պետք է լինի Սիրիայում հակամարտության կարգավորումը: Ռուսաստանցիները շատ ավելի կարեւոր են համարում Գերմանիայի հետ տնտեսական կապերի աճը եւ ահաբեկչության դեմ համատեղ պայքարը: Իսկ ահա Ռուսաստանի եւ արեւմտյան երկրների կողմից միմյանց նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հարցում գերիշխում է մեկ միասնական կարծիք. Ռուսաստանում պատժիչ միջոցառումների վերացման օգտին հանդես է գալիս քաղաքացիների 79%-ը, Գերմանիայում՝ 69%-ը: Այս թվերը չեն ենթադրում, որ Գերմանիայի քաղաքացիները մերժում են կառավարության քաղաքականությունը, քանի որ գերմանացիների մեծ մասը կարծում է, որ Եվրամիության քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ ադեկվատ է»:

«Հարցումը նաեւ ցույց է տվել էական տարաձայնություններ Ուկրաինայի եւ այլ հարցերի շուրջ: Ռուսաստանցիների 58%-ը ցույցերը եւ գործադուլները համարում է վտանգավոր երեւույթ, Գերմանիայում այդ կարծիքը կիսում է միայն բնակչության 11%-ը: Բացի այդ, գերմանացիների 50%-ը եւ ռուսաստանցիների 51%-ը չեն համարում Ռուսաստանը Եվրոպայի մաս, ընդ որում որպես փաստարկ բերվում է այն, որ երկրներն ունեն տարբեր արժեքներ»,-գրում է Der Spiegel-ի հոդվածագիրը:

Աղբյուր՝ Der Spiegel

Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան