Կորոնավիրուսի համավարակի պատճառը գլոբալ տաքացումն է. Պան Գի Մուն
https://parstoday.ir/hy/news/world-i146486-Կորոնավիրուսի_համավարակի_պատճառը_գլոբալ_տաքացումն_է._Պան_Գի_Մուն
ՄԱԿ-ի նախկին ղեկավարը կարծում է, որ մարդկությունը չի կարող հաղթահարել կորոնավիրուսը, քանի որ փորձում է ոչնչացնել հետևանքները, ոչ թե բուն պատճառը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 23, 2021 20:45 Asia/Tehran
  • Կորոնավիրուսի համավարակի պատճառը գլոբալ տաքացումն է. Պան Գի Մուն

ՄԱԿ-ի նախկին ղեկավարը կարծում է, որ մարդկությունը չի կարող հաղթահարել կորոնավիրուսը, քանի որ փորձում է ոչնչացնել հետևանքները, ոչ թե բուն պատճառը:

Կորոնավիրուսի համավարակի պատճառը գլոբալ տաքացումն է, որը պայմանավորված է մարդկության ագահությամբ։ Նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ի նախկին ղեկավար Պան Գի Մունը: «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականի փոխանցմամբ՝ նա իր տեսակետը հայտնել է Չինաստանի Չանշա քաղաքում բնապահպանական շինարարության հարցերին նվիրված համաժողովի ժամանակ։

Պան Գի Մունը նշել է, որ կորոնավիրուսը կարելի է հաղթել, բայց ապագայում մարդկությունը կրկին կկանգնի նման մարտահրավերի առաջ, քանի որ պետք է պայքարել հիվանդության սկզբնական պատճառի դեմ:

Պան Գի Մունը սեփական աչքերով է տեսել՝ ինչպես է հալչում սառույցը և բարձրանում ծովի մակարդակը։ Այս ամենը ափամերձ քաղաքների համար ողբերգությամբ կավարտվի։ Ապագայի համար պատասխանատվություն են կրում հիմնականում ԱՄՆ-ն, Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան ու եվրոպական երկրները, որոնք արտանետումների հիմնական աղբյուրն են: ՄԱԿ-ի նախկին ղեկավարը հիշեցրել է, որ նրանք խոստացել են մինչև 2050-2060 թվականները ամբողջությամբ վերացնել իրենց արտանետումները:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio